Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ «Ժառանգությանը». «Թող բարի լինեն պարկեշտ գտնվեն»

Մայիս 04,2012 14:01

Այսօր միասնական շտաբի նիստում լրագրողների հարցին, որ «Ժառանգությունը» հայտարարեց, որ միասնական շտաբը պատրաստ չէր քննարկման առարկա դարձնել ԲՀԿ-ի ընտրակաշառքները, որ ԲՀԿ-ն շարունակում է իր տրակտորներ բաժանելը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դրա մասին իրենք խոսել են. «Ամեն ինչ չի, որ լիագումար նիստում է արվում, սա ձեւաչափ է, իրար փոխանցում ենք մտահոգությունները, որոնք կան, մենք դա արել ենք եւ արձագանքներ եղել են: Կարծում եմ՝ նման գործընթացը դադարեցվել է: Երեւի այն, ինչ «Ժառանգությունն» ասել է, երեւի չի էլ անդրադարձել, որ իրենց առաջարկով փոփոխություն ենք կատարել, բայց մինչեւ հիմա պնդում են, որ այդպիսի բան շտաբը չի որոշել: Ուրեմն թող բարի լինեն ավելի պարկեշտ գտնվեն, հայտարարություն կատարելուց առաջ հարցերը ճիշտ տան ու մեկ-մեկ էլ թերթ կարդան, այդ ամեն ինչի մասին խոսվել է»: Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ ես բացատրել եմ, ԲՀԿ-ն հայտարարություն արեց այդ մասին, շտաբում էլ այդ հարցը բարձրացվեց, քննարկվեց, ԲՀԿ-ն բացատրեց ժողովրդին, որ այդ բոլորը օրենքի շրջանակում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031