Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքների չափից է կախված՝ ՀՅԴ-ն կհայհոյի՞, թե՞ չէ

Մայիս 04,2012 13:50

ՀԱԿ-ն ունի եւ թելադրում է ընդդիմության իր չափանիշները՝ ընդդիմություն է նա, ում ծեծում են, ով զրկանքների է ենթարկվում, գիշեր-ցերեկ փողոցում է, բանտ է ընկնում եւ այլն: ՀՅԴ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին դուր չի գալիս, երբ ՀԱԿ-ը թելադրում է այս չափանիշները եւ դրա մասին բազմիցս դժգոհել են: Վերջերս Աղվան Վարդանյանը նշեց, որ երբ գիշեր-ցերեկ հայհոյում են՝ դա ընդդիմություն չէ, ուրիշ բան է, իսկ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ թույլ չեն տալու իրենց պարտադրեն չափանիշներ, թե ով է ընդդիմություն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշեց. «Ընդհանրապես մենք դեմ ենք նրան, որ ինչ-որ մեկը փորձում է դաշտը մենաշնորհել՝ ես եմ՝ ուրիշը չի: Անկախ նրանից՝ դա ով է: Մենք չի, որ պիտի իրար գնահատենք: Այսինքն, եթե մենք ընդդիմություն ենք կամ իշխանություն ենք՝ չմրցակցենք՝ այս ենք, թե՞ այն ենք: Մարդիկ տեսնում են, իրար հետ կռվելով չի, որ պիտի ապացուցվի»: Մեր հարցին՝ եթե կեղծվեն ընտրությունները, ՀՅԴ-ն փողոց դուրս չի՞ գալու ու գիշեր-ցերեկ չի՞ հայհոյելու, պարոն Շահբազյանը պատասխանեց. «Պիտի լինի՝ տեսնենք: Կեղծիքները նայած ինչ աստիճանի կլինեն, ինչպիսին կլինեն, ինչ չափով կազդեն ընտրությունների արդյունքների վրա, ինչպիսի իրավիճակ կլինի: Դժվար է այսպես ասել»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031