Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենակարճ երգը եւ 10 հետաքրքիր փաստ ֆուտբոլի մասին

Մայիս 04,2012 16:37

Մարոկուհի Զարա Աբուտալիբը 46 տարի իր մեջ կրել է չծնված փոքրիկին: Զարա Աբուտալիբի անհավանական պատմությունը սկսվել էր դեռեւս 1955թ.-ին, երբ կնոջ մոտ սկսվեցին նախածննդաբերական ցավերն ու նա գնաց հիվանդանոց «ազատվելու» համար: Այնտեղ Զառայի աչքի առաջ մահացավ մի կին, ով քիչ առաջ էր ծննդաբերել, ինչի հետեւանքով նա այնպես վախեցավ, որ որոշեց վերադառնալ տուն: Մարոկոյիմշակույթում գոյություն ունի հավատ, որ երեխան կարող է երկար ժամանակ անվնաս մնալ մոր արգանդում, իսկ Զարան այն մարդկանցից  էր, ով անկասկած հավատում էր այդ միֆին: Նա 40 տարի շարունակ իր արգանդում էր պահում երեխային, մինչեւ որ ուժեղ ցավերի պատճառով որոշեց դիմել բժիշկների օգնությանը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ Զարան տարել է ընդհատված հղիություն: Պտուղը հասունացել էր սխալ հատվածում ու ժամանակի հետ ընդհատվել: Հաղորդում է news.21.by-ը:

Աոկիգախարան`  անտառ է ինքնասպանների համար: Աոկիգախարա անտառը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կզզում: Դեւռեւս միջնադարում այն համարվում էր չար ոգինրի եւ ուրվականների հավաքատեղի:  XIX-րդ դարում Ճապոնիայի աղքատ ընտանիքները այստեղ էին բերում ու թողնում իրենց ընտանիքի ծերերին կամ երեխաներին, որոնց այլեւս չէին կարողանում կերակրել: Այսօր արդեն անտառը համարվում է ճանաչված վայր ինքնասպանների համար: Ինչպես նշում է`embjapan.ru-ուն`տարեկան հայտնաբերվում է 70-100 դիակ: Անտառի սկզբի մասում կա մի ցուցատախտակ, որի վրա գրված է.
«Ձեր կյանքը անգնահատելի պարգեւ է ձեր ծնողների կողմից:
Մտածեք նրանց ու ձեր ընտանիքի մասին:
Դուք չպետք է տառապեք միայնության մեջ:
Զանգահարեք մեզ 22–0110»:

Կոստա Ռիկայում շենքերն ու տները չունեն հասցեներ :Այնտեղի բնակիչները շատ են բողոքում կապված այդ անորուշության հետ, քանի որ բացատրելու համար իրենց բնակավայրի տեղը նրանք միշտ ստիպված են լինում լարել իրենց երեւակայությունն ու փորձել համեմատաբար ճիշտ ներկայացնել բնակության վայրը:

Չինաստանում ապրում է իրական սուպերհերոսուհի Chinese Redbud Woman անունով: Խորհրդավոր կինը հատուկ հագուստով եւ կապույտ դիմակով ժամանակ առ ժամանակ հայտնվում է քաղաքի տարբեր վայրերում եւ տարատեսակ օգնություն է ցուցաբերում կարիքավոր մարդկանց:

Բարրի Ուոթսոնը ամուսնացել եւ կնության է գնացել միեւնույն կնոջը: Բարրին դեռ փոքր ժամանակվանից հակված է եղել կանացիության եւ գրեթե միշտ գտնվել է կանանց շրջապատում: Երբ մայրը տանը չէր լինում, նա իր վրա էր փորձում մոր շորերը ու անգամ մեկնում էր քաղաքից, որպեսզի կարողանա անծանոթ միջավայրում հանգիստ կրել կանացի հագուստներ: Հետագայում իր սեռական  կողմնորոշումը բուժելու համար նա ամուսնանում է Էնն անունով կնոջ հետ: Ժամանակի հետ նրա կանացի սովորույթները նկատելի են դառնում նաեւ կնոջ համար: Բարրին ստիպված է լինում խոստովանել ողջ ճշմարտությունը ու խնդրում Էննին նորից պսակադրվել: Բարրի Ուոթսոնը փոխում է իր սեռը եւ 2011թ.-ին նրանք նորից պսակադրվում են, բայց այս անգամ արդեն կին ու կին:

Գոյություն ունի մատների լաք հատուկ տղամարդկանց համար: Դրանից օգտվում են այնպիսի համաշխարհային դեմքեր, ինչպիսի՝ք Դեվիդ Բեքհեմը, Ջոնի Դեփը, արքայազն Գարին եւ շատայլ հայտնիներ: (Alpha Nail) լաքը միտված է ընդգծելու անձի տղամարդկությունն ու իր կողմ գրավելու կանանց: Ըստ nastakane.com-ում տեղ գտած ինֆորմացիայի`լաքի միջին արժեքը կազմում է $10, իսկ գույները բացառապես սեւ, մետալիկ, գորշ են:

Հայտնի «LIFE» ամսագրի առաջին համարի (1936թ)  շապիկին պատկերված էր մի նորածին Ջորջ Սթորի անունով, իսկ գլխագիրը կոչվում էր ‘Life Begins!’ (Կյանքը սկսվում է). Ամսագրում ժամանակի հետ հաճախ էր անդրադարձ կատարվում Ջորջին, նրա կյանքում պատահող կարեւոր իրադարձությունններին:  2000թ.-ին,երբ հայտարարվեց ամսագրի փակման մասին, նույն տարվա հուլիս ամսին Ջորջը սրտի անբավարարվածությունից մահացավ: Ամսագրի վերջին համարը դուրս եկավ ‘A Life Ends’.(Կյանքը ավարտվեց) գլխագրով, հայտնում է life.tumblr.com-ը:

Հայազգի մեծ գրող Պարույր Սեւակը իր առաջին ոտանավորը գրել է 11 տարեկանում` ոգեշնչվելով Տուրգենեւի «Առաջին սեր» պատմվածքից: Աղբյուրը`Պարույր Սեւակ Երկերի ժողովածու Հատոր 5:

Աշխարհի ամենահիթային, մեղեդային երգեր շատ կան, սԱկայն երբեւէ մտածե՞լ էք, որ կարող է լինել նաեւ աշխարհի ամենակարճ երգ: Իրականում կա այդպիսի երգ եւ գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում՝ որպես ամենակարճը: Երգի անունն է «You Suffer», կատարում է Napalm Death խումբը: Տեւողությունը  ընդամենը 1,316 վայրկյան է: Սակայն պետք է նկատել, որ այդքան սեղմ տեւողությամբ երգը ունի նաեւ որոշակիորեն լուրջ իմաստ`«You suffer — but why!?» թարգմանաբար` «Դու տանջվում ես, բայց ինչո՞ւ»:

10 հետաքրքիր փաստ ֆուտբոլի մասին

1. 2000թ.ի մայիսի 17-ին Իսպանիայում անցկացվեց անսովոր բարեգործական հանդիպում: «Ատլետիկ Բիլբաո» ակումբը խաղի դուրս եկավ 200 երեխաների հետ միառժամանակ: Երեխաները ընտրեցին 66-80-51 տակտիկան 3 դարպասապահով, սակայն պարտվեցին 3:5 հաշվով:
2.1976թ.-մարտի 20-ին անգլիական «Լեսթեր Սիթի» եւ «Ասթոն Վիլլա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, բոլոր 4 գոլերն էլ խփեց «Ասթոն Վիլլայի» խաղացող Կրիս Նիկոլը:
3.Իսպանական 2-րդ լիգայի հանդուպներից մեկի ժամանակ հանդիպման մրցավարը իրեն վիրավորելու համար խաղի ավարտից 3 րոպե առաջ կարմիր քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրեց բոլոր 22 ֆուտբոլիստներին:
4.Հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի Ռեալում, սակայն ավտովթարի պատճառով 20 տարեկանում հեռացել է ֆուտբոլից:
5.1974թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ Հոլանդիայի հավաքականը խփեց 14 գոլ`բաց թողելով ընդամենը 1-ը, այն էլ նույն թիմում պաշտպան հանդես եկող Ռուուդ Կռոլի կողմից: Չնայած, որ այդ մեկը ինքնագոլ էր, թիմը հովանավորներից պահանջեց վարձատրել բոլոր 15 գոլերի համար, քանի որ պայմանագրում նշված չէր այն մասին, որ գոլերի համար վարձատրվող գումարը չի վերաբերում ինքնագոլին եւս:
6.Բելգիացի ֆուտբոլիստ Ստեն վան դեն Բայսը,1995-96թթ-ին ազգային առաջնության շրջանակներում կայացած «Ժերմինալ Էկեռեն» եւ «Անդերլեխտ» հանդիպման ժամանակ դարձավ 3 ինքնագոլի հեղինակ, ինչը համարվում է ռեկորդային:
7.Բրազիլացի ֆուբոլիստ Ջովանի Էլբերը ֆուտբոլային հանդիպումներց մեկի ժամանակ առաջին խաղակեսում մրցավարին հակաճառելու համար արժանացավ դեղին քարտի, երկրորդ խաղակեսին նա դաշտ դուրս եկավ՝ բերանը կարմիր սկոճով փակած:
8.1950թ.-ին Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելուց այն բանից հետո, երբ «ՖԻՖԱՆ» արգելեց հնդիկներին խաղալ ոտաբոբիկ:
9.Աշխարհում ֆուտբոլի գնդակների 80%-ը արտադրվում է Պակիստանում:
10.Անգլիացի Սթենլի Մեթյուզը պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով իր ողջ սպորտային կարիերաի ժամանակ երբեք չի հեռացվել խաղադաշտից ու անգամ չի զգուշացվել:

Շարունակելի

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031