Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը Քոչարյանի չափ սխալներ երբեք չի արել» (Տեսանյութ)

Մայիս 04,2012 13:49

«Ես 5 տարի առաջ ընտրել եմ Սերժիկ Սարգսյանին, մի ամբողջ տարվա թոշակս չեմ ստացել: Հիմա երկրորդ անգամ գնում եմ նորից ընտրեմ Սերժիկ Սարգսյանին, որ 2 տարվա թոշակ չստանամ»,- երեկ ՀԱԿ-ի հանրահավաքին Aravot.am-ի հետ զրույցում կատակեց հանրահավաքի մասնակիցներից մեկը: Նրանք վստահեցնում էին՝ «Չենք ընտրելու ՕԵԿ-ին՝ երբեք, ՀՀԿ-ին՝ երբեք եւ «Բարգավաճին»՝ երբեք: Որովհետեւ նրանք իրար հետ են, մի կուսակցություն է: Խաբում են ժողովրդին, որպեսզի հետո հավաքեն, ձայները տան լրիվ Սերժին»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը այդպես չի կարծում եւ միասնական շտաբ է մտել՝ ԲՀԿ-ի հետ՝ նրանք այսպես բացատրեցին՝ «Ստուգման համար է մտել, որպեսզի ստուգեն՝ կեղծիքներ չլինի: «Բարգավաճին» ես շատ էի հավատում, կարծում էի՝ իրոք կուսակցություն է: Բայց որ հետո լսեցի, որ Գագիկը Օսկանյանին բերեց երկրորդը դրեց, ինքը՝ առաջինը, Օսկանյանը՝ 2-ը, ինչի՞ համար՝ որովհետեւ Օսկանյանը Քոչարյանի մոտիկ մարդն է: Իսկ Քոչարյանը հայ ժողովրդի թշնամին է: Այսինքն՝ «Բարգավաճը» Քոչարյանի կուսակցությունն է, ուղղակի մտել են ծաղուկները, որ եկող տարի նախագահականին միանգամից թռնի վերեւ»: Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին սխալներ չի՞ արել՝ նրանք պատասխանեցին. «Ինչքան որ արած լինի՝ Քոչարյանի չափ երբեք չի արել: Քոչարյանը լրիվ Հայաստանը կերավ, 12 մլրդ հիմա փող ունի: Քոչարյանն անպայման եկող տարի կծլի, դուրս կթռնի՝ Սերժի փոխարեն»:

Հանրահավաքի մասնակիցներից մեկը պատմեց, որ նոր է գալիս թոշակը ստանալու տեղից. «Գնացի կնիժկաս տվի, որ թոշակս ստանամ, կամպյուտերը միացրեց, ասեց՝ քո գումարը չի եկել: Ասի՝ գումարներն անհատակա՞ն է գալիս: Ես 84 տարեկան եմ, հենց իմացել են ես մեռել եմ: Իրանք պտի սատկեն: Այն կոպեկները չեն տալիս, որ գնանք վաղը հաց առնենք ուտենք»:

Հավաքի մասնակիցներից մեկը հակադարձելով Տեր-Պետրոսյանին մութ ու ցուրտ տարիների հետ ասոցացնողներին՝ ասաց. «Չեն մտածում, որ եթե ես տղա ունեի, այդ ժամանակ զոհվել է, գնացել Եռաբլուրում պառկել է, ստացվում է, որ ջհանդամին թե չի մեռել, ինչի՞ պիտի մութ ու ցուրտ լիներ: Այդպես է ստացվում: Բթացրել են մեր ժողովրդին այդ աստիճան, որովհետեւ այս իշխանությունը բութ է: Սերժը եւ Քոչարյանը նույնն են, ինչ Բրեժնեւը, որն ասում էր, թե յանի սաղ ինքն է արել, ամեն ինչ: Սրանք էլ Լեւոնի անունը չեն տալիս, չեն ասում, թե Լեւոնն ով է: Չէ՞ որ Լեւոնի ժամանակ Ղարաբաղի հաղթանակ ենք տարել: Այդքան արտասահմանից փող հավաքեցին: Բա Քոչարյան, 12 մլրդ ունեիր, ինչի՞ Ղարաբաղի համար 100 դրամ չդրեցիր: Եկան Հայաստանը կերան, էլ Ղարաբաղում ի՞նչ ունեն իրենք անելու»:

Հանրահավաքի մասնակիցները հույս ունեին, որ ՀԱԿ-ը գոնե 15-20% ձայն կհավաքի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031