Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյանը մեկնաբանում է Քոչարյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Մայիս 04,2012 13:40

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, ըստ որի՝ Օսկանյանը 2007-ին էլ է ուզեցել մտնել ԲՀԿ, բայց ինքը չի թողել. «Այդ հարցը քննարկվել է, իսկապես կար այդ խնդիրը: Մարդը ասեց, որ կուզենամ, որ իմ հետ մնաք, միասին աշխատենք, ղարաբաղյան բանակցությունները կրիտիկական կետում էին գտնվում, եւ բազմաթիվ այլ հարցեր կար, մարդը իրոք ինձ ասեց՝ լավ կլինի, որ մնաս, ես էլ, բնականաբար, համաձայնվեցի»: Հարցին՝ այսինքն դուք դեռ այն ժամանակվանից ցանկությո՞ւն եք ունեցել մտնել ԲՀԿ՝ պատասխանեց. «Ես միշտ դա ասել եմ, որ  2007-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ես արդեն իմ հաջորդ անելիքները գիտեի, որոշել էի, ինձ համար, իհարկե, այն ժամանակ հարցազրույցներ կան, որ իհարկե, ես տասը տարի արել եմ եւ թողելու եմ, եւ իմ մտքերը եւ պատճառը կար դրա: Ես 10 տարի իսկապես տեսա, որ մեր խնդիրը դրսում չի, մեր խնդիրները ներսում են, ես ուզում էի դա անել, եւ այսօր ուրախ եմ, որ բաց ճակատով  կարող եմ դա անել»: Քոչարյանը քննադատության էր ենթարկել իր հարցազրույցում հատկապես իշխող կուսակցության վարած տնտեսական քաղաքականությունը, հարցին՝ դա զուտ տնտեսական վատ վիճակի արտահայտո՞ւմն էր, թե՞ քաղաքական ենթատեքստ էլ կար՝ Օսկանյանը պատասխանեց, որ դա պարոն Քոչարյանից հարցրեք, բայց որ այսօր զուտ տնտեսական վիճակն ենք նայում, իսկապես նա մեղմ է անցել»:

Aravot.am-ի հարցին՝ շախմատի եւ քաղաքականության հետ կապված իր գնահատականին համաձա՞յն եք, որ ամեն ինչ արվում է՝ թագավորին պահելու համար՝ պարոն Օսկանյանը պատասխանեց, որ շախմատի լավ չի տիրապետում:

Լրագրողների դիտարկմանը, որ դուք, ճիշտ է, չեք փոխում ձեր ասածները, բայց ձեր մտքերը ԲՀԿ-ի մտքերին, դիտարկումներին համահունչ չեն, օրինակ՝ իմիտացիաներով ԲՀԿ-ն չի՞ զբաղվել, որի մասին խոսում եք՝  նա պատասխանեց. «Ժողովուրդ, ինչ եղել եղել է: Ամեն կրիտիկական պահի, երբ պատմությունը հնարավորություն է տալիս ինչ-որ բան փոխել, պետք է կարողանանք փոխենք: Հիմա եթե ասենք նախկինում այսպես է եղել, այս առիթն էլ կորցնենք, էլի գնանք նույն ճանապարհով, ինչ որ մինչեւ հիմա արել ենք, հինգ տարի հետո երեւի մենք պիտի խոսենք ու տեսնենք, որ ոչինչ չի փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031