«Ես համաձայն եմ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ։ Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Առավոտի» հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի «Մեդիամաքս» գործակալությանը տրված հարցազրույցը։
«Առավոտ» օրաթերթ