Ֆուտբոլի Անգլաիայի հավաքականի եւ «Սթոուք Սիթի» ակումբի կիսապաշտպան Ջերմեյն Պեննատը ոչ միայն անսթափ վիճակում մեքենա է վարում, այլեւ ծեծում է կանանց:
29-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է գիշերային ակումբում 31-ամյա Ջեննա Թիմիսի դեմքին հարվածելով մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Պարզվում է, որ տուժածը Պեննատի հղի հարսնացուի ընկերուհին է, որը ակումբում փորձել է Ջերմեյնին խանգարել՝ մեկ այլ աղջկա սերահետել: Թիմիսը դիմել է ոստիկանություն: Եւ մինչ իրավապահները կզբաղվեին հարբածին որոնելով, նա երկու ժամ անց դարձել է մեկ այլ սկանդալային պատմության գործող անձ: Պեննատը իր BMW-ով բախվել է «Audi» մակնիշի մի մեքենայի, որի վարորդը մեջքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Արդյունքում, ֆոտբոլիստին մեղադրանքների մի փունջ է ներկայացվել:
Ճիշտ է, նրան այնուհետեւ ստորագրությունով ազատ են արձակել, սակայն դատական լսումները նշանակվել են եկող շաբաթ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ