Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյան. «Այսօր Ոստիկանության կրթահամալիրը ներառում է աննախադեպ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող եռաստիճան համակարգ»

Մայիս 04,2012 12:57

Անցած տարի ընդունվեցին մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց բարեփոխումների պետք է ենթարկվեր նաև Ոստիկանության կրթահամալիրը:

– Ներկայումս Ոստիկանության կրթահամալիրը ներառում է եռաստիճան կրթական համակարգ` միջազգային ստանդարտներին համապատասխան, որը չի եղել նախկինում, և այժմ այն իրականացվում է` ելնելով անցած տարի ընդունված Ոստիկանության կրթական բարեփոխումների ծրագրից: Եռաստիճան ուսումը իր մեջ ներառում է նախնական, միջին և բարձրագույն ուսում:

Նշեմ, որ մինչև 2011 թվականը Ոստիկանության համակարգում իրականացվում էին միայն բարձրագույն ուսումնական ծրագրեր` իրավաբանի դիպլոմ ստանալու համար, սակայն անցյալ տարվանից սկսած միջնակարգ դպրոցի շրջանավարտները, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, կարող են ընդունվել Ոստիկանության կրթահամալիր: Ընդունվելու համար նախատեսված է տեստային համակարգ, ինչը ենթադրում է, որ մարդը գալիս և նստում է համակարգչի առջև և լրացնում է տեստը: Վերջինս իր մեջ ներառում է հարցեր ընդհանուր զարգացածությանն առնչվող` ասենք, աշխարհագրությունից հարցեր, նաև` տրամաբանությանը վերաբերող, նաև` հարցեր, որոնք ցույց են տալիս մարդու ` այս կամ այն ոչ-ցանկալի երևույթներից կախված լինելը: Տեստը` ԵԱՀԿ-ի աջակցությամբ` վերցվել է Կալիֆորնիայի համալսարաններից մեկից, տեղայնացվել է` ավելացվել են հատուկ` Հայաստանին վերաբերող հարցեր, այլք, և ԵՊՀ հոգեբանության ամբիոնի մասնագետների հետ միասին բերվել է վերջնական տեսքի, և այն փորձարկելուց հետո ստացվել են լավ արդյունքներ:

Վեց ամիս Ոստիկանության ուսումնական կենտրոնում սովորելուց հետո ստանում են ոստիկանական նախնական կրթություն և աշխատանքի են անցնում, և, կրկնեմ. այսպիսի բան նախկինում չի եղել:

Նախորդ տարի ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվեց նաև Ոստիկանության քոլեջ, որը տալիս է միջին մասնագիտական կրթություն՝ «ոստիկանության սպա» մասնագիտացմամբ:

Նախորդ տարվա փորձարկման արդյունքները այնքանով էին լավ, որ առկա այն մտավախությունը, որ մարդիկ չեն կարող տեստերը լրացնել, ուղղակի հոդս ցնդեց: Այս տարի նույն տեստը գործելու է նաև ՀՀ Ոստիկանության ակադեկիայում, ստեղծվելու է 9 անդամներից կազմված հանձնաժողով, որոնցից 6-ը լինելու են դրսից` հասարակական կազմակերպությունների և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ: Այսպես, անցած տարի ընդունելության հանձնաժողովի կազմում էին “Transparency International”, ”Project Harmony” կազմակերպությունների, նաև՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Կցանկանայի ընդգծել, որ հետայսու բացառելու ենք ծանոթ-ազգականների «արտոնյալ»  ընդունելությունը:

Կրթական բարեփոխումնրը լինելուն են ՀՀ Ոստիկանության հիմնական առանցքը: Սակայն միայն լավ պատրաստված նոր կադրերը բավարար չեն, պետք է իրականացնել նաև կադրերի վերապատրաստում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հավաքների անցկացման ժամանակ ուժի ճիշտ գործադրման ուղեցույցեր են մշակվել: Ուղեցույցում հստակ` քայլ առ քայլ՝ ներկայացված է, թե ինչպես հավաքները վարել, որ խուսափել բախումներից: Մշակվել է նաև մի այլ ուղեցույց, որտեղ հստակորեն նշված է, թե ինչպես խուսափել ուժի կամ հրազենի անհարկի կիրառումից:

Մշակվել է ևս մեկ ուղեցույց, թե իրավախախտում կատարած անձին ինչպես պետք է Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկել, դրանում զետեղված են ռեալ կյանքից վերցված օրինակներ: Այս ուղեցույցի նպատակն է ոստիկանին ապահովել բոլոր անհրաժեշտ տեղեկություններով, որպեսզի նա իր իրավունքներից դուրս և ո՛չ մի միջոց չկիրառի:

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031