Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան. «Չէի ասի, որ կա վախի մթնոլորտ»

Մայիս 04,2012 12:49

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անիրական է համարում այն խոսակցությունները, թե ԱԺ ընտրությունների նախօրեին բնակչության շրջանում վախի մթնոլորտ է տիրում:

«Ես չէի ասի, որ կա վախի մթնոլորտ, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերին տրված է հավասար պայմաններ, եւ չկա մի քաղաքական ուժ, որ  թե մարզպետարանի, թե համայնքների աշխատանքից դժգոհած լինի: կարող է եղել են մի քանի փոքր թերություններ, որոնք անմիջապես շտկվել են: Ամեն ինչ կատավում է  բարձր մակարդակով եւ մեծ պատասխանատվությամբ»,-«Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Նալբանդյանը:

Ավելին, նա այն կարծիքն է հայտնում, որ, մասնավորապես, Լոռու մարզում այն թերությունները, որոնք  եղել են նախորդ ընտրություններին, այս ընտրություններին չեն կրկնվելու:

«Այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվելու են թափանցիկությամբ, արդարությամբ եւ ազատությամբ»:

Խոսելով ընտրական գործընթացի ժամանակ հնարավոր ճնշումների մասին` մարզպետը նշեց, որ եթե նույնիսկ քաղաքացուն փորձեն այս կամ այն ձեւով ճնշել, այնուամենայնիվ, քվեախցիկում վերջինս միայնակ է մնում իր խղճի առաջ:

«Հիմա ժողովուրդը քաղաքականապես այնքան է զարգացել, որ ինքը հստակ հասկանում է, որ ինչ կարգի ճնշումներ էլ լինեն, բնականաբար, ինքը իր խղճի առաջ քվեախցիկում մնում է  մենակ, ինքը կարող է ինքնուրույն ընտրություն կատարել, առավել եւս ընտրությունները փակ, գաղտնի են, եւ որեւէ մեկը չի կարող տեսնել, թե ինքը իր ձայնը որ քաղաքական ուժին է տալիս: Չեմ կարծում, որ որեւէ մի տեղ մենք կունենաք նման ճնշումներ»,-պարզաբանում է Լոռու մարզպետը:

Նրա համոզմամբ  քարոզարշավի  ընթացքը անցնում է շատ կոռեկտ, ոչ լարված մթնոլորտում:

Խոսելով մարզում առկա հիմնախնդիրների մասին` Արթուր Նալբանդյանը անդրադարձավ ավանդների վերադարձման հարցին:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն լուրջ ուշադրություն է դարձնում ավանդների վերադարձման խնդրին:

«Ընդհանուր առումով ՀՀ-ում շուրջ 10 միլիարդ դրամ կուտակված գումարներ կան ավանդների տեսքով, իսկ  այսօր մեր բյուջեն մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի միանգամից վերադարձնենք ավանդները, տարիներ են պետք, որ բյուջեն ավելի կայուն դառնա, որպեսզի մենք կարողանանք այդ տասը միլիարդը հետ վերադարձնել:Դրա համար ամեն տարի պետական բյուջեով նախատեսվում է որոշակի գումար եւ 2012 թվականի բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որը նույնպես վերադարձվեու է մեր ժողովրդին»,-տեղեկացրեց Արթուր Նալբանդյանը, ով ԱԺ ընտրություններին ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031