Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյան. 5 տարի մի բան է եղել, այլ բան են ներկայացրել, ապրել ենք իմիտացիաների մեջ

Մայիս 04,2012 12:47

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր միասնական շտաբում լրագրողների հարցին՝ միասին այդ երեք ուժերով՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ հնարավո՞ր է կոալիցիա կազմեք՝ պատասխանեց. «Դա իսկապես ընտրությունների արդյունքները պետք է ցույց տան, բնական ճանապարհով պետք է լինի, չի կարող լինել կոալիցիա, երբ առանձին քաղաքական ուժ ձեւավորում է : Կոալիցիայի իմաստը սկսվում է լղոզվել, եթե բնական չէ, եթե բնական կոալիցիա է, ձեւավորվում են՝ համաձայնեցվելով իրենց պլատֆորմից բխած անելիքները: ՍԴ-ն ասում է, որ վարչապետը նշանակվում է պատգամավորների մեծամասնության հետ խորհրդակցելով»:

ՀՀԿ-ի հետ ուղղությունները՝ ազգային, սոցիալական չեն համընկնում: դրա համար ՀՅԴ-ն չի պատկերացնում նրանց հետ կոալիցիա:

Վարդան Օսկանյանը նշեց, թե «կոալիցիան չպետք է լուծի կայունության կամ օրինականության խնդիր, այլ լուծում է բովանդակային քաղաքական խնդիր: Հաղթող կուսակցությունը ոչ կայունության պրոբլեմ պետք է ունենա, ոչ էլ օրինականության, եթե արդար ընտրվել է: Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր կյանքի բոլոր ոլորտներում ձերբազատվենք իմիտացիաներից, 5 տարի է՝ մենք ապրում ենք իմիտացիաների մեջ»:

Հարցին՝ ինչո՞ւ է ԲՀԿ-ն հինգ տարի իմիտացիա արել կյանքի բոլոր ոլորտներում արտաքինից սկսած՝ սոցիալականով վերջացրած, պրն Օսկանյանը պատասխանեց. «Այն ոլորտները, որոնք ես քննադատել եմ՝ բացարձակ դրա հետ առնչություն չեմ ունեցել: Եթե կասկած ունեք, որ Քոչարյանի շրջապատից մի մարդ, որն այսօր խորհրդական, կամ ինչ-որ պաշտոն չունի՝ չկա ըտենց մարդ, ես նայել եմ, մոմով եմ գտել, այդ մարդը ես եմ: Ես այնքան դժգոհ էի Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, որ հրաժարական տվեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Հենարանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031