Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի քվե, մի ձայն տուր, մի խնայիր դու իզուր». Ֆրանսիական եւ Եվրոպական համալսարանի ուսանողներին մի լավ ուրախացրին

Մայիս 04,2012 12:49

Այսօր Հայաստանում Ֆրանսիական, ինչպես նաև՝ Եվրոպական համալսարանի  ուսանողները իրենց կրթօջախ էին մտնում բարձր տրամադրությամբ: Պատճառը ծառից-ծառ կապված պաստառներն էին, որոնք ունեին կտրտված «շորիկի» տեսք: Սակայն ուրախության առիթը միայն դա չէր, այլ նաև դրանց վրա գրվածները: Թեման մեկն էր` ԱԺ 2012-ի ընտրություններ:

«Մի քվե, մի ձայն տուր, մի խնայիր դու իզուր: Մայիսի 6, սպասիր կգամ ու քո  ընտրողը կդառնամ 😀 »: Սա մեր շոուբիզնեսի հայտնիներից մեկի երգն է` բայց նոր` ռեմիքս տարբերակով: Ո՞վ է’ր եղել այս ամենի հեղինակը: Փորձեցինք պարզել ուսանողներից, սակայն նրանք չգիտեին, միայն ասացին, որ առավոտվանից է փակցված: Ինչևէ: Փաստը մնում է փաստ. ով էլ որ արել է, սիրում է գրականություն կամ գոնե Շեքսպիրին. «Ընտրե՞լ, թե չընտրել, սա է խնդիրը: Հոգեպես ավելի ազնիվ նստել, բան չանել և միայն բողոքել, թե վերցնել քվեաթերթիկն ու մի բան փոխել»:

Գրվածքները շատ էին, սակայն «Առավոտ երիտասարդականը» հասցրեց ֆիքսել ընդամենը այս երկուսը, քանի-որ ինչ որ մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պոկում էր գրությունները: Մեր այն հարցին, թե ինչու է քանդում, պատասխանեց. «Ինձ ինչ ասում են, անում եմ»:

Մեր «շրջայցը» համալսարանի տարածքում այսքանով չի ավարտվում: : Համալսարանի մոտակա կանգառում էլ հանդիպեցինք «Հայերեն կոմիքսների» անձնական նկարը, որի վրա գրված էր` «աաաաաաա, ամսի 6-ին ԱԺ-ը ընտրություններն են

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031