Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի ասուլիսի ժամանակ պարոն Դեմիրճյանը այնքան կրկնեց. «Ամբողջական գնահատականը` ընտրություններից հետո», որ վերջում, երբ լրագրողները հերթական հարցն էին տալիս, հենց իրենք էլ պատասխանում էին. «Ամբողջական գնահատականը` ընտրություններից հետո»:
Այդուհանդերձ, մի փոքրիկ գնահատական, չսպասելով ընտրությունների ավարտին, Ս.Դեմիրճյանը տվեց. «Լուսաբանման առումով որոշակի առաջընթաց կար»:
Բնականաբար` այս իրավիճակում ասուլիսը չէր կարող տեւել ավելի երկար, քան 17 րոպեն:
Ինչ վերաբերում է Միասնական շտաբի գործունեությանը, ապա պարոն Դեմիրճյանն անկեղծացավ` «լավ կյանքից չէ, որ այդպիսի շտաբեր են ստեղծվում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ