Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ են պայմանավորվել միասնական շտաբում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն

Մայիս 04,2012 12:11

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր միասնական շտաբում նշեց, որ բոլորին մի հարց է հուզում. «Լավ մենք գալիս ենք եւ մյուս օրը հնչում են արդյունքներ, որոնք կապ չունեն մեր քվեարկության հետ, հիմա ինչի՞ եկանք: Բոլորը հասկանում են մի բան, որ եթե ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ ներկայացուցիչները համագործակցեն իրար հետ, ապա հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարի ձեռքը: Հնարավոր կլինի այնպես անել, որ հաշվարկը ճիշտ լինի, բաց, հուշելով քվեարկություն չլինի, լցոումներ չլինեն, քվեի պարտադրված նկարահանումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք 4 խնդիրների շուրջ, 1-ին՝ որ ԲՀԿ, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հստակ ցուցում են տալու ընտրության բոլոր մասնակիցներին՝ բոլորը համագործակցելու իրար հետ՝ սերտորեն: Դա կնշանակի, որ համարյա բոլոր ընտրատեղամասերում միասնական շտաբը կունենա 5-6 հոգի, որոնք ամեն ինչ կանեն, որ ընտրակեղծիք չլինի: Երկրորդ՝ մենք պայմանավորվել ենք,  որ կստեղծվեն համատեղ մոբիլ խմբեր, որտեղ ներկայացուցիչներ կլինեն բոլոր ուժերի կողմից, խմբերին կխնդրենք լրագրողներին միանալ, փաստաբաններինեւ նպատակը լինելու է արձագանքել խախտումների մասին աղաղակող տեղեկություններին ու անմիջապես հայտնվել տեղում փորձելով վերացնել այն: Երրորդ՝ մենք մեծ հույս ՍԴ-ի հետ չի կապում, որն ապացուցել է, որ իրեն միշտ պահում է ռեժիմի գիծը, մենք որոշել ենք վարել միասնական ռեգիստր: Մեր ներկայացուցիչները տեղում հստակ կնեն, թե ով է եկել քվեարկության, կունենանք անուն-ազգանունների մեր հաշվարկը, որ եթե պետությունը քվեարկած ընտրացուցակները պահում է որպես մեծագույն պետական գաղտնիք, ուրեմն մենք ունենալու ենք ալտերնատիվ ռեգիստր ու բացելու ենք այդ գաղտնիքը: Մենք ստուգելու ենք, թե ով է քվեարկել ապօրինաբար, այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու»:

Ընտրությունների օրը միասնական շտաբը պարբերաբար խախտումների մասին ինֆորմացիա է տեղադրելու www.monitoring.politlogos.com կայքում:

Ըստ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, այսօր ընտրակաշառքները շարունակում են ծաղկել. «Եղան իհարկե բախումներ փողոցներում, այդ բախումները լինում են մեծամասնականով առաջադրված պատգամավորների միջեւ, որ ասում էինք օր առաջ պետք է ազատվել այդ մեծմամասնական ընտրակարգից… Ասում են՝ գյուղերում գերդաստաններ են իրար դեմ ելնում»:

Անդրադառնալով շտաբի աշխատանքներին՝ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ՍԴ-ին ուղղված նախաձեռնությանը «Ժառանգությունը» չի մասնակցել, ստորագրությունը չկա, բայց ըստ նրա, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այդ հայցը: Նախաձեռնության տակ ստորագրել է 30 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031