Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմիկ Զոհրաբյան. «Օսկանյանն անուղղելի է»

Մայիս 04,2012 12:08

Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից

– ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նոր-նոր կոալիցիոն կուսակցության անդամ դարձած Վարդան Օսկանյանը քննադատում է կառավարության քաղաքականությունը, ընդ որում, լինելով դիվանագետ։

– Ես նրան կոալիցիայի անդամ էլ չեմ համարում, որովհետև ընդամենը 2 ամիս է, ինչ ԲՀԿ-ական է դարձել, այսինքն, կոալիցիայի դեղնակտուց անդամ է, ու նրա եւ Գագիկ Ծառուկյանի ասածները միշտ չեն համապատասխանում միմյանց։ Ավելին, նրանց խոսքում հակասություններ են նկատվում։ Գագիկ Ծառուկյանը տանում է հավասարակշռված քարոզչություն, Օսկանյանը չգիտես ում է անընդհատ քննադատում։ Եթե մտել ես մի քաղաքական ուժ, որը հինգ տարի է, ինչ կոալիցիոն անդամ է, եւ ծրագրերը նրա հետ համապատասխանեցված են, իսկ դու սկսում ես քննադատել այդ ամենը, սպիտակ ագռավի դեր ես ստանձնում։ Մի պահ ասաց, թե կոալիցիան ձեւական է եղել։ Հարց է առաջանում եթե իրականում այդպես է, ու ձեւական անդամ եք եղել, ինչպե՞ս ժողովուրդը ձեզ ձայն կտա։ Ժողովուրդը ձեւական անդամին ձայն չի տալիս։ Հետո դա շտկեցին, ասացին անկապ բաներ է խոսում, հարցը փակեցին։ Հիմա էլ քննադատում է տնտեսություն, արտաքին քաղաքականություն, որ տեսեք «Հանրապետականը» հետամուտ չէ ցեղասպանության խնդրին։ Էլի անկապ խոսում է։ Ինչպես կարող է հետամուտ չլինել, երբ Ֆրանսիայի նախագահն անձամբ Հայաստանում հայտարարեց, որ իրենք կընդունեն հայտնի օրենքը, եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը։ Եթե նկատում եք՝ ժողովուրդը Օսկանյանի ու նրա ելույթների մասին չի խոսում, բայց Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի ու անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները դառնում են քննարկման թեմա։ Կարծես ինչ-որ փուչ բան լինի։ Մի քանի անգամ ուղղեցինք էդ մարդուն, էլի շարունակում է, անուղղելի է։ Քննադատություն հանուն քննադատության. սա է Օսկանյանը։ Թող գոնե խոսի արտաքին քաղաքականությունից, բայց քննադատում է այն ոլորտները, որոնցից լավ չի հասկանում։ Օսկանյանը կյանքում երևի մի գյուղ չի էլ մտել։ Նա կարծես Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քիչ բարեխոս տեսակն է, այսինքն Լեւոնը հայհոյախոս է, ագրեսիվ պահվածքով, Օսկանյանը մի քիչ բառերն ընտրում է: Երկուսի նպատակն էլ նույնն է՝ ՀՀԿ-ին ձայն չտալ, ՀՀԿ-ն բոբո է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031