Վարդան Օսկանյանն այսօր միասնական շտաբի նիստում ընտրարշավն ամփոփելով ասաց, որ բանավեճից ՀՀԿ-ի խուսափելը դրական չեն հիշելու. «Ընտրարշավը ցույց տվեց, որ կա մի շատ փոքր սահմանափակ փոքրամասնություն, դա իշխող կուսակցությունն է, եւ կա մյուս կողմում ջախջախիչ մեծամասնություն, եւ դա ՀՀ բնակչությունն է»: Դա ցույց է տվել նաեւ երեկվա հանրահավաքները, իսկ այսօրվանը, ըստ Օսկանյանի ուղղակի համերգ է. «Միգուցե ես էլ գնամ Թաթային լսեմ, Թաթայի համերգն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ