Թունավորում
Մայիսի 3-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.08-ին թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Կոմիտասի 22 շենքի 11-րդ բնակարանի բնակիչներ` 1973 թ. ծնված Նաիրի Պետրոսյանը, 2007 թ. ծնված Անժելա և 2008 թ. ծնված Լուսիա Էմանուելները:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:
Կարդացեք նաև
Դի` կամրջի տակ
Մայիսի 3-ին, ժամը 11.00-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է նետվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Կամրջի տակ՝ հողաթմբի վրա, հայտնաբերվել է մոտ 50 տարեկան քաղաքացու դի: Ըստ նախնական տվյալների` զոհվածը Նորայր Միքայելյանն է:
Կիրականացվեն մաքրման աշխատանքներ
Մայիսի 3-ին, ժամը 11.33-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղին խմելու ջուր մատակարարող ջրավազանն աղտոտվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղը խմելու ջրով սնուցող օրվա կարգավորիչ ջրամբարը լցվել է տիղմով:
Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով մայիսի 4-ի առավոտյան կիրականացվեն մաքրման աշխատանքներ:
Բախվել են մեքենաներ
Մայիսի 3-ին, ժամը 14.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ պ/հ և «Tager» մակնիշի E500MT23 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991 թ. ծնված շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 1981 թ. ծնված մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1953 թ. ծնված Ալեքսանդր Ստեմինը և ուղևոր` 1956 թ. ծնված Գալինա Անատոլինան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ:
Դի` բնակարանում
Մայիսի 3-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան 17ա շենքի թիվ 53 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել 1938 թ. ծնված Ա. Մկրտչյանի դին:
Հրդեհներ գյուղերում
Մայիսի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.45-ին, մարվել` 17.35-ին:
Այրվել են Ն. Դուրյանին պատկանող տան առաստաղը և տանիքը` 210 քմ ընդհանուր մակերեսով:
***
Մայիսի 4-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել` 01.44-ին:
Այրվել է Յ. Քարամյանին պատկանող անասնագոմը` 18 քմ և Գ. Բիջոյանին պատկանող փայտյա տնակը` 12 քմ մակերեսներով:
***
Նույն օրը, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.23-ին, մարվել` 06.00-ին:
Այրվել են Լ. Մակարյանին պատկանող ոչ բնակելի տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 150 քմ մակերեսով:
ԱԻՆ