Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի° համաձայնել, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ

Մայիս 04,2012 11:46

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը զարմանք հայտնեց. «Զարմանում եմ, թե ինչպես կարող են ոխերիմ թշնամիները դառնալ ոխերիմ բարեկամներ: Մասնավորապես նկատի ունեմ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցությունը»: Պարոն Սարգսյանը կարծում է, որ նշված ուժերը նպատակ ունեն միայն իշխանությանը տիրանալու: Այնուհետև ՀԴԿ նախագահը նկատեց. «Նշված ուժերից ամեն մեկն իր մտքում պահում է, թե կարող է մյուսին գցել»: Դառնալով ՀԴԿ շանսերին՝ Ա. Սարգսյանը նշեց. « Այն 30 տոկոսը, որն ինքն է սեփական ձայնի տերը և որի հետ մենք աշխատել ենք, կազմում է 70000 հազար ընտրող, ապա եթե նրանց 10 տոկոսի քվեն ունենք, ապա ուրախ կլինենք: Իհարկե, եթե նկարչությամբ չզբաղվեն»:

Ա. Սարգսյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, նշեց. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ասաց այն մասին, թե ինչ է եղել: Հավանաբար Սերժ Սարգսյանի հետ բանակցություններն ավարտվել են ապարդյուն, քանի որ եթե պայմանավորվածություն ձեռք բերվեր, որ Ռոբերտ Քորչարյանը դառնա վարչապետ , ապա դժվար թե այսպիսի հարցազրույց մեջտեղ գար»: Պարոն Սարգսյանը նաև նկատեց, որ երկու նախագահներն էլ իրենց սրբի տեղ են դրել և դարձել հրեշտակ. « Լևոր Տեր-Պետրոսյանը երևի մոռացել է, թե ինչ է արել այս երկրի գլխին, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը»:

Պարոն Սարգսյանը նաև խոսեց արատավոր մի երևույթի՝ գրագողության մասին, հավաստիացնելով, որ որոշ առաջնորդների ելույթների ընթացքում վերջին օրերին հնչում են այն դրույթները, որոնք իրենց ծրագրում են ներառված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031