Հատված ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ–ի շանսերը, համաձա՞յն եք այն տեսակետին, որ ԲՀԿ–ի ստվերային նախագահը Ռոբերտ Քոչարյանն է։
– Թեպետ հայաստանյան կոալիցիոն քաղաքական մշակույթի մեջ կարծես հիմնովին է արմատավորվում հաջողությունները՝ իրենց, թերությունները՝ մեզ վերագրելու վարքագիծը, այնուամենայնիվ, ուժեղը նաեւ ներողամիտ է լինում շրջապատողների թուլությունների նկատմամբ։ Ես տեսնում եմ ԲՀԿ-ին իբրև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ, վերաբերվում եմ հարգանքով եւ որպես կոալիցիոն գործընկերոջ, եւ որպես մի քաղաքական ուժի, որ Հայաստանում բավականին թվով համակիրներ ունի։ Եվ ուղղակի ինձ թույլ չեմ տա այնքան դուրս գալ քաղաքական կոռեկտության սահմաններից, որ կուսակցության գործող նախագահի թիկունքում ստվերային նախագահ փնտրեմ։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ն եղել եւ մնում է հանրապետության երկրորդ քաղաքական ուժը։
– Ո՞ր դեպքում ԲՀԿ–ն չի ընդունի ընտրությունների արդյունքները։
Կարդացեք նաև
– Ճանաչելով ԲՀԿ-ականներին, չեմ կարծում, որ նրանք, պրագմատիկ ինելով, կարող են կտրվել իրականությունից։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»