Հատված ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցից:
–Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները և փոխադարձ մեղադրանքերը` հնարավոր համարո՞ւմ եք «Ժառանգություն»-ՀՀԿ կամ ՀԱԿ–ԲՀԿ կոալիցիան:
-Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա): Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցներն ասպարեզ նետելուն, ապա պարզ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված, և որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ` մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով: Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում:
–Համամի՞տ եք այն մտքին, որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն:
Կարդացեք նաև
-Ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է առաջին տեղի և երկրորդ տեղի հավակնորդների միջև: ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը:
«Իրավունք»