Թիվ 27 ԸՏ-ում Հայ ազգային կոնգրեսի մեծամասնական թեկնածու Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն մարդիկ՝ ովքեր ընտրակաշաոք են վերցնելու եւ ձայն տան իշխանություններին, հաջորդ օրն իսկ փոխհատուցելու են դրա համար։ «Այն հորթը, որը այսօր գումար կվերցնի ՀՀԿ-ից, հաջորդ առավոտյան իր կաշին կհանեն, գումարը հետ կվերցնեն»,- ասել է Եղիազարյանը՝ ընդգծելով, որ իշխանություններն ընտրություններից հետո փորձելու են ժողովրդից հետ ստանալ իրենց ծախսածը՝ ապրանքների թանկացման միջոցով։ Եղիազարյանը տեղեկացրել է, որ իր առաջադրված ընտրատարածքում արդեն բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ 15-25 հազար դրամ կաշառքի մասին է խոսքը, որը, սակայն, մարդկանց դեռ չի բաժանվել, պարզապես ինտենսիվ ցուցակագրում է ընթանում։ Կոնգրեսի թեկնածուն նաեւ ասել է՝ իշխանությունները, որ հայտարարում են, թե աննախադեպ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ են անցկացնելու, փորձելու են այս ընտրությունները եւս անցկացնել նույն ձեւով, պարզապես այս անգամ ավելի լավ «մաքիաժ» են փորձել անել:
«Հայկական ժամանակ»