Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ասպարեզ է հանել իր ամբողջ ռեսուրսային արսենալը

Մայիս 04,2012 11:06

Բոլոր քաղաքական ուժերը կարող են հավակնել խորհրդարանում բացարձակ մեծամասնության: Քաղաքական պայքարի ամբողջ տրամաբանությունը դրա մեջ է: Խնդիրն այն է, թե ինչպես է մեծամասնություն կազմող քաղաքական ուժն իրականացնում իշխանության` իրեն վերապահվող գործառույթները:

Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալուց հետո այս կուսակցությունն իրականացնում է իշխանության կենտրոնացման քաղաքականություն` հնարավոր բոլոր միջոցներով: Կոալիցիոն մյուս ուժերի դերակատարումը պետական կառավարման գործընթացում ձևականացվել է: Սա հանգեցրել է իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության ու հակակշիռների սահմանադրական հիմունքի խախտման, և  այսօր պետական մեքենան եւ ամբողջ ռեսուրսը ենթարկվում են ընդամենը մեկ անձի և մեկ կուսակցության:

Այս ընտրություններին ՀՀԿ-ն ասպարեզ է հանել իր ամբողջ ռեսուրսային արսենալը: Բյուրոկրատիան, բանակը, ոստիկանությունը, իշխանությունից կախված խոշոր տնտեսվարող սուբյեկտները լծվել են միայն մեկ նպատակի. ամեն գնով ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը: Իսկ սա քաղաքական մեծամասնություն կազմելուց շատ ավելի հեռուն գնացող կարգավիճակ է: Կարելի է ասել` սա բացարձակ իշխանական մոնոպոլիայի հաստատում է, որն ուղղակի ավերում է ժողովրդավարության հիմքերը:

ՀՀԿ-ի կողմից մոնոպոլիան ոչ թե քաղաքական է, ինչը գուցե հնարավոր լիներ նույնացնել մեծամասնություն կազմելու հետ, այլ ռեսուրսային։ ՀՀԿ-ն ոչ միայն ամբողջությամբ տիրապետում է այդ ռեսուրսը, այլեւ անխնա շահագործում եւ ծառայեցնում է իր կուսակցական

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031