Պարագվայցի մոդել Լարիսա Ռիկելմեն կրկին մերկացել է լուսանկարչական խցիկների առջեւ եւ այդ լուսանկարները տպագրվել են Բրազիլիայի «Sexy» հանդեսում: Սա մոդելի՝ նյու ոճով առաջին ֆոտոսեսիան չէ:
Շապիկի նկարը, համեմատած ներսի էջերում տպագրվածների հետ, բավականին համեստ է թվում, քանի որ դրանցից մի քանիսում նա ընթեցողին ներկայանում է լրիվ մերկ: Ռիկելմեն լուսանկարվելու ամբողջ ընթացքում չի դադարել հաճոյախոսություններ անել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կակայի հասցեին, չնայած նրա ներկայիս սիրեցյալը Պարագվայի «Սերրո Պորտենյո» ակումբի խաղացող Խոնատան Ֆաբրոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ