Մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, նախընտրական պայքարից ու ընտրություններից ԱՄՆ-ի սպասելիքները «Ամերիկայի Ձայն»՛-ի հայկական ծառայությանը ներկայացրեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից եւ այս գործընթացում Հայատանին օգնում է տարբեր ձեւերով՝ օժանդակում է կառավարական ու իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ՝ աշխատանքներ տանում ոչ կառավարական կազմակերպությունների ու մամուլի ծառայությունների հետ, որպեսզի չլինեն կողմնակալ հրապարակումներ։
Հայաստանի ընտրություններում քաղաքական կուսակցություններին նախընտրություն տալու հարցին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը պատասխանում է, որ ԱՄՆ-ը կողմեր չի ընդունում, այլ աջակցում է գործընթացին։ «Նպատակը Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը», ասում է նա եւ շեշտում, որ «ԱՄՆ-ը շատ լուրջ է ընդունում Հայաստանի անկախության օրվանից ի վեր այս ընտրությունները ամենալավը լինելու մասին Հայաստանի նախագահի հավաստիացումները եւ պիտի ի վերջո տեսնի, թե արդյոք այդ հավաստիացումներն ունեին հիմքեր, թե ոչ»։
Հարցազրույցն` ավելի մանրամասն դիտեք տեսանյութում
Կարդացեք նաև
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»