Ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ջունիոր Սոուի դիակն օրերս հայտնաբվել է Հարավային Կալիֆորնիայում գտնվող նրա բնակարանում՝ կրծքավանդակին հրազինային կրակոցով: Հետաքրքիր է, որ նրա անունը գրանցված էր Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Փառքի սրահի» թեկնածուների ցուցակում:
Ինքնասպանությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել ֆուտբոլային աշխարհում: Կյանքին վերջ են տալիս ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչներն ու մրցավարները: Գրեթե մեկ ամիս առաջ կրկին հրազենով ինքնասպան էր եղել նույն լիգայի 62-ամյա նախկին ֆուտբոլիստ Ռեյ Իսթլինգը, անցած տարի՝ Դեյվ Դուերսոնը: Այս տարի 8-րդ հարկի իր բնակարանից նետվել է մրցավար Պետր Վիլյանովսկին, կյանքին վերջ է տվել PEAK ակումբի գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուտասին: Ու սա դեռ ֆուտբոլային ինքնասպանների ամբողջական ցուցակը չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ