Բարբադոսցի երգչուհի Ռիհանան չի դադարում զարմացնել աշխարհին:
Վերջերս նա Facebook-ում հրապարակել էր Հավայան Կղզիներում անցկացրած արձակուրդի մասին պատմող սեքսուալ լուսանկարները: Իսկ հիմա էլ որոշել է հանրահռչակվել Twitter-ում: Երգչուհին օրերս այցելել է Լոս Անջելեսի սթրիփ բարերից մեկը, որտեղ այնքան է ոգեւորվել մերկ պարուհիներով, որ ինքն էլ է բարձրացել բեմ ու միացել նրանց: Հանպատրաստից համատեղ շոու ցուցադրելուց հետո գեղեցկուհին առատորեն վարձատրել է պարուհիներին: Հետաքրքիրն այն է, որ Ռիհանան չի ամաչում արածից: Նրա խոսքերով, անգամ հայրը կհպարտանար իրենով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ