Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է ընտրություն կատարի

Մայիս 04,2012 10:19

Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը 2012 թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք

խորհրդարանական ընտրությունների մասին

 Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) ողջ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար:

Այս ընտրություններն ավելին են, քան նոր խորհրդարանական ներկայացուցիչներ ընտրելու օր: Դրանք ազգային կարևորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում երբ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն ողջ երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռնեն:

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետևելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել և ոստիկանության և դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ և ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցիացման համաձայնագրի շուրջ: Ներկայումս պատրաստման փուլում է Արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ և, ինչն առավել էական է, Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն են արդեն սկսվել: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ և դեպի իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառնալու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես և դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այս բոլոր դրական քայլերը իսկապես կիրականացվեն, և չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել:

Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և հետևաբար ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարևան Ադրբեջանի սպառնալից և սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ և դրական քայլ էր, և մինչդեռ գնդակը դեռ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերականգնվի: Տնտեսապես միջազգային ճգնաժամը հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան և գնաճը անցյալի ակնհայտ սխալներն էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու և Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ:

Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը,  քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը: Որոշ հայերի առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն  ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. ԲՈԼՈՐ ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի:

Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ:

 

Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամները

Դոկտոր Քորնել Ալմաշի (Հունգարիա). նախկին պատգամավոր, Պարոն Էլմար Բրոք (Գերմանիա). Եվրախորհրդարանի պատգամավոր, Պրոֆեսոր Մասսիմո Կաչիարի (Իտալիա). փիլիսոփայության պրոֆեսոր Միլանի Վիտա Սալուտե Սան Ռաֆաելե համալսարանում, Պրոֆեսոր Բեռնար Կուլի (Բելգիա). Լյովենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, Պարոն Ագուստին Դիազ դե Մերա Գարսիա Կոնսուեգրա (Իսպանիա). Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Ալեքսանդրա Դոբոլյի (Հունգարիա). Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Պարոն Ֆրանկ Էնգել (Լյուքսեմբուրգ). Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Տեսսա Հոֆման (Գերմանիա). Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտ, Տիկին Մարի Աննա Իսլեռ Բեգին (Ֆրանսիա). Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Դոկտոր Յոանիս Կասուլիդես (Կիպրոս). Եվրախորհրդարանի պատգամավոր, Դոկտոր Անդրեյ Կովատչյով (Բուլղարիա). Եվրախորհրդարանի պատգամավոր, Պարոն Պավել Ռոբերտ Կովալ (Լեհաստան). Եվրախորհրդարանի պատգամավոր, Պարոն Ռիկարդո Միլիորի (Իտալիա). պատգամավոր, Պրոֆեսոր Ժոել լը Մողսեյեք (Ֆրանսիա). Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր, Պարոն Շտեֆան Փաունդ (Միացյալ Թագավորություն). պատգամավոր, Տիկին Միշել Ռիվազի (Ֆրանսիա). Եվրախորհրդարանի պատգամավոր, Պարոն Ֆրանսուա Ռոշբլուան (Ֆրանսիա). պատգամավոր, Պարոն Ֆրանսուա Ռուլանց դու Վիվյե (Բելգիա). սենատոր, Պարոն Ռենե Ռուքե(Ֆրանսիա). պատգամավոր,Պարոն Չարլզ Թաննոք (Միացյալ Թագավորություն). Եվրախորհրդարանի պատգամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031