Լրահոս
Օրվա լրահոսը

«Որին էլ ընտրենք՝ էս կուլոկներն են իմ գործը»

Մայիս 03,2012 23:48

Այսօր հատուկ ՀԱԿ-ի հանրահավաքի համար Ազատության հրապարակ էր եկել արեւածաղկի սերմ, դդումի կուտ, գետնանուշ վաճառող Անգինը: Նրա խոսքերով՝ «միտինգներին գործս լավ է լինում, էլի մի քանի բաժակ ծախում եմ»:

Նա ասաց, որ ՀԱԿ անդամ է, բայց դեռ չգիտի, թե ում է ընտրելու. «Տենանք էլի, չգիտեմ ում կընտրեմ՝ Սերժի՞ն, թե՞ իրան: Որին էլ ընտրենք՝ էս ա մեր գործը, էս կուլոկներն են իմ գործը, կարո՞ղ ա սրանից լավ լինի: Ի՞նչ պիտի լինի: Ոչ էն ա մի բան, ոչ էն: Աշխարհին թող խաղաղություն լինի՝ ով ուզում է ընտրվի: 56 տարեկան կնիկ եմ՝ աշխատանք չունեմ: Լեւոնի ժամանակ հավաքարարություն եմ արել, էս երկրի համար զինվոր եմ տվել: Տղես գնաց բանակ եկավ՝ մահացավ, որովհետեւ բանակում գլուխը ցավացել էր՝ առանց ստուգելու գլխացավի դեղ էին տվել, փորը ցավացել էր՝ փորացավի դեղ են տվել, բանակից եկավ՝ 6 ամիս չանցած՝ մահացավ, այ ըտենց են սալդատ պահում»: Մեր հարցին՝ չնայած ՀԱԿ անդամ եք, բայց ոնց որ Տեր-Պետրոսյանի հետ էլ առանձնապես հույս չեք կապում՝ նա պատասխանեց. «Ես մենակ Աստծո հետ եմ հույս կապում, Լեւոնի հետ խի՞ պիտի հույս կապեմ: Մենակ մեր երեխեքը ապագա ունենան, մեր կյանքը չունենան: Էս ապրե՞լ է, նիսյայով օրեկան ապրանք եմ վերցնում՝ որ ապրեմ: Սեմչկեն էլ նիսյա եմ վեկալում, որ հացս հայթայթեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031