Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն անդրադառնալով օրեր առաջ Մաշտոցի այգում բնապահպանների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ակտիվիստները սադրում են ու քաղաքական երանգ տալիս. «Իսկ ակտիվիստները նույն վրանի շուրջ ինչո՞ւ էին այդքան քաշքշուկ ստեղծում, թող կատարեին օրինական պահանջը հետ քաշվեին, ոչ մի ֆիզիկական գործ չէր լինի այնտեղ, ոչ մի քաշքշուկ էլ չէր ստեղծվի: Որտեղ կա ազդեցություն, այնտեղ էլ կա հակազդեցություն, եթե ոստիկանն ուզում է շարժվել վրանի ուղղությամբ ու նրան խանգարում են…»:
Պարոն Մովսիսյանի խոսքերով, այգում այդ օրը ակտիվիստներն անօրինական գործողություններ էին սկսել, իսկ ոստիկանները պահանջում էին. «Դեղին սաղարտավորներից՝ ինքնագլուխ չմոտենային ու չապամոնտաժեին կրպակները, իսկ ակտիվիստներից էլ պահանջում էինք վրան չտեղադրել ճեմուղում ու այլոց շահերը չսահմանափակել: Սադրում են ոստիկաններին, սիրում են ամեն ինչ ուռճացնել , որ իրենք չխամրեն, միշտ մնան փայլուն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ