Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խ. Սուքիասյան. «Ի՞նչ կապ ունի, թե Նուշիկյանին ով է պաշտպանում, եղբայրս հաղթելու է միանշանակ»

Մայիս 03,2012 23:33

Ի հեճուկս այն լուրերի, թե Խաչատուր Սուքիասյանն այլեւս չի ուզում մասնակցել ՀԱԿ հանրահավաքներին, որովհետեւ ասել է, թե մի անգամ դրա համար կրակն է ընկել՝  այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին նա եկել էր եւ մնաց մինչեւ վերջ:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի շանսերը թիվ 10 ընտրատարածքում, հաշվի առնելով, որ ՀՅԴ -ն էլ սատարելու է ոչ թե Սարիբեկ Սուքիասյանին, այլ՝ Գարեգին Նուշիկյանին, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե Գարեգին Նուշիկյանին ով է պաշտպանում, ով ուզում է՝ թող պաշտպանի: Ես շատ բարձր եմ գնահատում իմ եղբոր շանսերը, եւ նա հաղթելու է միանշանակ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը թիվ 10 ընտրատարածքի թեկնածուների մասին հայտարարել էր, որ «այնտեղ երկու տնտեսվարող իրար դեմ թեկնածություն են դրել: Նրանցից ոչ մեկն իմ կուսակցությունից չէ, այնտեղ ՀՅԴ-ն ընդհանրապես թեկնածու չունի: Բայց ես կցանկանամ, որ հաղթի Գարեգին Նուշիկյանը: Որովհետեւ, իմ  կարծիքով, նա ավելի շատ է համապատասխանում այդ նոր կուլտուրայի մասին մեր պատկերացումներին, քան նրա մրցակիցները: Սա շատ պարզ է»: Նուշիկյանին իրենց սատարելու մասին են հայտնել նաեւ «Ազատ դեմոկրատների» նախագահն ու փոխնախագահը` Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031