Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԴԿ թեկնածու մեքենավարը ԱԺ-ում շինարարների պակաս է տեսնում (Տեսանյութ)

Մայիս 03,2012 23:20

Ամփոփելով նախընտրական քարոզչությունը՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում ասաց, որ իրենց այս ընթացքում հաջողվել է մեկ սկզբունք իրականացնել ՝«ես՝ մենք ենք» -ը աշխատեց. «Ես-ը հասկացավ, որ ինքը միայնակ ոչինչ չի կարող անել, ես-ը գումարած ես-ի գումարած ես-ի հավասար է ուժի»:

Պարոն Սարգսյանը հավաքվածներին բացատրեց, որ իրենք գնում են այն ճանապարհով, որը երկրում սոցիալական արդարություն է հաստատելու. «Եթե մնացինք պասիվ դիրքորոշման մեջ, ապա գործելու են նրանք, որոնք 20 տարվա ընթացքում կողոպտեցին ժողովրդին ու բերեցին այն ամենին, ինչ այսօր ունենք, ի՞նչ է պետք է հաշտվենք երկրում տիրող անարդարության հետ»:

Դեմկուսի ղեկավարի համոզմամբ, եթե թույլ տան նույն քաղաքական ուժերը կրկին կոալիցիա ձեւավորեն, ապա երկրում հետընթացն անխուսափելի է .«Իբր մի առաջընթաց էլ ունենք, հետընթաց է լինելու: Այն գործիչները, որոնք կանգնում են ամբիոնից ասում են՝  ժողովուրդ 5.000 դրամով մի վաճառեք ձեր ձայնը, հենց իրենք տանում են 10.000 դրամ են տալիս, ու նրանք կուսակցությունների առաջնորդներն են: Բավական է ժողովրդին մուրացկանության սովորեցնեք, ստեք» :

Նա հավաքվածներին հավատացրեց, որ ընտրություններում ոչ մի բան կանխորոշված չէ, ոչ մի ուժ հավատացած չէ, որ ինքը հաղթահարելու է 5 տոկոսի շեմը. « Կամ էլ իրենց երազած 20 տոկոսը, որովհետեւ ժողովուրդը հիասթափված է»: Դեմկուսի համամասնական թեկնածու՝ մետրոպոլիենի մեքենավար Վարդան Երանոսյանն էլ մեր զրույցում ասաց, որ ԱԺ-ում աշխատավորների պակաս կա, հատկապես շինարարների. «Որովհետեւ այսօր ամբողջ հանրապետությունում մեծ թափով շինարարություն է գնում, որեւէ մեկը պաշտպանե՞լ է շինարարի իրավունքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031