Ինչպես տեղեկացրել ենք, արդեն 6 կուսակցոթյուն միացել է ԱԱԾ-ին ուղղված այն նախաձեռնությանը, որով առաջարկվում է կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները:
ՀԱԿ-ը չի միացել այդ նախաձեռնությանը: Այսօր Aravot.am-ը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ չեք ուզում միանալ դրան: Նա պատասխանեց. «Որովհետեւ Հանրապետական կուսակցության հետ ոչ մի շոուի բնականաբար մենք չենք մասնակցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ