Հայաստանում Xshop online sex shop է գործում: Վաճառքում կա ամեն ինչ, այսինքն այն, ինչի մասին շատերն անգամ պատկերացում չունեն, որոշներն էլ երազում են` ամսագրերում, արտասահմանյան կայքերում ու ֆիլմերում տեսնելիս: Փորձ անելով մուտք գործել համապատասխան կայք, ընդամենը պահանջվում է եռալեզու կայքին մեկ քլիքի օգնությամբ «համոզել», որ 18 տարին լրացել է, իսկ դրանից հետո «դռները բաց են» բոլորի առջեւ: Որեւէ ապրանքատեսակ հավանելու դեպքում, ընդամենը պետք է զանգահարել նշված մի շարք հեռախոսահամարներով, գրել email-ով, կապվել skype- ով:
Կայքը խոստանում է զվարճանքի միջոցները գնելու դեպքում պահպանել գաղտնիությունն ու դրանք տիրոջը հասցնել փակ փաթեթներով, որոնց վրա ոչինչ նշված չէ, նույնիսկ առաքիչը չի իմանա, ինչ կա տուփի մեջ:
Լիկա ԳԼԱՄՈՒՐՅԱՆ