Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ «նասկու» պատմության մասին. «Ո՞վ է Գալուստ Սահակյանը, Սերժի տեղը ինքը խի՞ է պատասխանում»

Մայիս 03,2012 22:07

Այսօր Aravot.am –ը ՀԱԿ-ի հանրահավաքը սկսելուց առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ 88-90 թվականներին Դուք ամառ-ձմեռ նույն մոդայից դուրս չարոխատիպ կոշիկն եք հագել՝ ձմռանը՝ մի քանի զույգ նասկիով: Հիշեցնենք, որ այդ մասին «Առավոտին» ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հրանտ Բագրատյանն ապշած էր այդ կոշիկի պատմությունից, այդուհանդերձ չցանկացավ մեկնաբանել: Երբ նրան հիշեցրինք, որ Գալուստ Սահակյանը դա արել է՝ ի պատասխան իր կոչի, որ «Սերժը երբ գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան, ինչպես Բուշին արեցին»՝ պարոն Բագրատյանն ասաց. «Ո՞վ է Գալուստ Սահակյանը, Սերժի տեղը ինքը խի՞ է պատասխանում: Թող Սերժը պատասխանի, ինքը Սերժի ի՞նչն է: Թող  ասի, որ դա Սերժի անունից է պատասխանում՝ ես կմեկնաբանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031