Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները հերքում են

Մայիս 03,2012 21:41

2012թ. ապրիլի  27-ին ժամը 13:21 www.aravot.am լրատվական կայքում,  «Առավոտ» օրաթերթին հղումով հրապարակվել է  «Կամ ցմահ, կամ համագործակցություն»  վերնագրով, հետևյալ բովանդակությամբ նյութը. ««Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ եւ բացահայտել սպանության պատվիրատուներին»:

Հանդիսանալով Հարություն Սարգսյանի պաշտպանները ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Հ.Սարգսյանը իրեն երբևէ մեղավոր չի ճանաչել, հերքել է իր առնչությունը նշված հանցագործության կատարմանը, ուստիև կատարված հանցագործության հնարավոր պատվիրատուներին բացահայտելու նպատակով չէր կարող համագործակցել « նախաքննության հետ»:

Հայտնելով վերոհիշյալը խնդրում ենք հերքել www.aravot.am լրատվական կայքի և  «Առավոտ» օրաթերթի վերոհիշյալ տեղեկատվությունը:

 

Հարգանքով`

Հ.Սարգսյանի պաշտպաններ            Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031