Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն.«Հոդվածագիրը տասն անգամ ուռճացրել է թիվը»

Մայիս 03,2012 21:33

«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 3-ի համարում տպագրված «Հրապարակեք առկա ընտրողների ցուցակը» հոդվածում նշվում է, որ անձնագրային և վիզաների վարչությունը «Հայփոստին» պատվիրել է 1.900.000 ծանուցման առաքում, որից մոտ 750.000-ը հետ է վերադարձվել: Դրանից հոդվածագիրը հետևություն է արել, որ առկա ընտրողների իրական թիվը կազմում է 1.150.000, իսկ 750.000-ը չեն բնակվում Հայաստանում:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաu կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության oրվա, ընտրական տեղամաuի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մաuին, քվեարկության oրվանից ոչ ուշ, քան 3 oր առաջ: Այսինքն, մեկ տեղամասանոց համայնքների ընտրողներին ծանուցումներ չեն ուղարկվում: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ծանուցագրեր են ուղարկվել 1.965.536 ընտրողի:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ 2012 թվականի մայիսի 3-ի ժամը 13:00-ի դրությամբ փոստային բաժանմունքներ վերադարձված ծանուցագրերի թիվը կազմում է 69.493 հատ: Փաստորեն` հոդվածագիրը տասն անգամ ուռճացրել է վերադարձված ծանուցագրերի թիվը` իրականությանը չհամապատասխանող տվյալները հիմնավորելու համար:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031