Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի խորհուրդը՝ «Այնպես բարձր պետք է գոռաք հաղթանակ, որ Բաղրամյան 26-ում լսվի»

Մայիս 03,2012 21:00

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ հանրահավաքում ասաց, որ չի կասկածում՝ իշխող վարչախումբը այս անգամ էլ փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները, բայց կարծում է, որ միջազգային հանրությունն այս անգամ ավելի զգույշ կտան իրենց գնահատականները՝ ասելով, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին:

Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ճիշտ քվեարկության դեպքում ԱԺ-ում կարող է ձեւավորվել նոր, իրական կոալիցիա, ոչ թե ներկայիս ձեւական կոալիցիայի  նման, որտեղ մենաշնորհատերը ՀՀԿ-ն է, իսկ կրտսեր գործընկերներին բաժին է ընկնում երկրորդական, նվաստացուցիչ դեր. «Դուք սխալվելու իրավունք չունեք, սխալվելը հավասարազոր է ինքնասպանության: Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրեւորելու դեպքում ի զորու եք մայիսի վեցը դարձնել բեկումնային: Ուրիշ այսպիսի շանս գուցե այլեւս չլինի: Ձեզանից որեւէ զոհողություն չի սպասվում: Մի հավատացեք, թե իբր քվեախցում ձեր գործոություններին կարող են հետեւել, նման բան չի եղել եւ չի կարող լինել,այդ սուտը հորինվել է միամիտների համար: Դա ոչ թե կոնգրեսի հաղթանակն է լինելու, այլ  սեփական արժանապատվությունը վերագտած քաղաքացիների հաղթանակը»:

Ներկաները գոռում էին՝ հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ: ՀԱԿ առաջնորդն առաջարկեց՝ «այնպես բարձր պետք է գոռաք հաղթանակ, որ Բաղրամյան 26-ում լսվի»: Իսկ Լեւոն Զուրաբյանը կոչ արեց երթի մասնակցել ու ցնցել Երեւանի փողոցները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031