«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, իրեն Վազգեն եւ Արամ Սարգսյանների հավատարիմ զինակիցը համարող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թիվ 7 ընտրատարածքում աջակցում է ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Նա ոչ միայն աջակցում է, այլեւ կոչ է անում ընտրողներին քվեարկել նրա օգտին։ Երկար տարիներ ապրելով այդ թաղամասում՝ Սուրենյանցը շատ բնական է համարում ընտրողների տրամադրությունները Սամվել Ալեքսանյանի հանդեպ.
«Շատ բնական եմ համարում, որ Սամվել Ալեքսանյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։ Սամվել Ալեքսանյանը բանավիճելու կարիք չունի, որովհետեւ այդ ընտրատարածքում նա չունի իրական մրցակիցներ եւ մայիսի 6-ին ջախջախիչ հաղթանակ է տանելու։ Դա շատ լավ գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց առաջադրվել է պատգամավորության թեկնածու։ Նիկոլը շատ լավ գիտի, որ պարտվելու է, սակայն նրան պետք է աղմուկ, իր անձի հերոսացում։ Եվ դա բոլորովին էլ կապված չէ թիվ 7 ընտրատարածքի հետ, ՀԱԿ-ում շատերը, այդ թվում՝ Նիկոլը, շատ լավ հասկանում են, որ շուտով Լեւոն Տեր-Պետրոսյանը լքելու է քաղաքական թատերաբեմը եւ ՀԱԿ-ում գզվռտոց է սկսվել լիդերի կարգավիճակի համար։ Լիդերության հավակնություն ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը»,-«բացահայտում է» դեռեւս ոչ վաղ անցյալում Նիկոլի հետ նույն հարթականում կանգնած Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասները կարդացեք այստեղ: