Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Քարոզարշավի գլխավոր նպատակը՝ արմատապես փոխել քաղաքական մթնոլորտը երկրում՝ լուծված է»

Մայիս 03,2012 20:40

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր ՀԱԿ հանրահավաքում հայտարարեց, որ ՀԱԿ քարոզարշավի արդյունքում երկրում ձեւավորվել են հետեւյալ իրողությունները. «Քարոզարշավի գլխավոր նպատակը՝ արմատապես փոխել քաղաքական մթնոլորտը երկրում, վերադարձնել հույսը ազատություն փնտրող մեր քաղաքացիներին, լուծված է, մարդիկ արթնացել են թմբիրից ու պատրաստ են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ստրկատիրական համակարգին: ՀՀԿ-ն հայտնվել է մեկուսացման մեջ, հասարակությունը մերժում է այդ ընտրակեղծարարներին: Առաջին անգամ նորանկախ պատմության մեջ գործում է քաղաքական միասնական շտաբ, որի գլխավոր նպատակն է բոլոր ընտրատեղամասերում ապահովել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների համագործակցությունը՝ հանրապետականի ընտրակեղծարար ձեռքը բռնելու գործում»: Զուրաբյանը հասցրել էր տեղեկանալ նաեւ թե ինչ է ասել ԲՀԿ ղեկավարը՝ իր հանրահավաքում. «Այսօր տեղի ունեցավ բավականին մեծ հանրահավաք ԲՀԿ-ի, եւ կուսակցության առաջնորդը հստակ ուղերձ հղեց, որ ընտրակեղծարարների համար ներում-բեկում չի լինելու»:

Ըստ Զուրաբյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, տեսնելով, որ ձայն չունեն, որոշել է ազատազրկված մարդկանց նույնպես օգտագործել ընտրակեղծարարության նպատակով. «6-րդ ընտրազանգվածում իր եղբոր հաղթանակն նապահովելու համար հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին է բերել, թե պետք լինի՝ ռազբորկաներ կանեն: Ի՞նչ է սա նշանակում՝ որեւէ ապագա ունի՞ այն երկիրը, ուր օրենքի գլխավոր պահապանը հանցավոր կապի մեջ է կրիմինալ աշխարհի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031