Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածուն ընտրախախտման վերաբերյալ հայտարարություն է արել

Մայիս 03,2012 20:39

Այսօր ընտրախախտման դեպքի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Վահագն Մարտիրոսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.

«Ուզում եմ հայտարարություն անել մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել մայիսի երկուսին` Լեռնապատ գյուղում` իմ համախոհներից մեկի նկատմամբ: Մասնավորապես, իմ վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ գյուղապետ Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից տեղի է ունեցել բռնարարք:  Անկախ ամեն ինչից, թե ինչն էր առիթ հանդիսացել վիճաբանությանը ու ծեծկռտուքին, նախընըտրական այս ժամանակաշրջանում բնական է` կրքերը բորբոքվել են, եւ որոշ գյուղապետեր իրենց իշխանութունը օգտագործում են գյուղում իրենց խոստացված ձայները ապահովելու համար, որի պատճառով փորձում են ահուսարսափի մթնոլորտ տարածել իրենց գյուղերում: Մասնավորապես, դա վերաբերում է եւ Լեռնապատին, եւ Կաթնաջուրին: Ապրիլի 30-ին նույնկերպ արգելվել է պատգամավորության  մյուս թեկնածու, անկախ թեկնածու, անկուսակցական թեկնածու Արմեն Մարտիրոսյանի նախընտրական հանդիպումը տվյալ գյուղում: Ես սա համարում եմ ընտրական օրենսդրության ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կոպիտ խախտում եւ կոչ եմ անում պատկան մարմիններին` հետաքննել իմ հայտարարությունները եւ ընտրական օրեսգրքի խախտման համապատասխան պատժի ենթարկել համապատասխան անձանց: Մասնավորապես, գյուղապետի համախոհների կողմից, ըստ իմ ունեցած տեղեկությունների, գյուղապետի որդին դանակով հարվածել է ի դեպ ընդդիմադիր, իրենց պատկերացմամբ ընդդիմադիր, իմ համախոհ Նորիկ Թամարյանին»:

Ի դեպ, Վահագն Մարտիրոսյանը ՀՀՇ կուսակցության վարչության անդամ է:

Հիշեցնենք, որ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը հայտնի է պարբերաբար լրատվամիջոցներին զրպարտության եւ վիրավորանքի համար դատի տալու «բնավորությամբ»: Անկախ դրանից` պատրաստ ենք լսել նաեւ հայտարարության մեջ շոշափվող անձանց կարծիքը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031