«Մենք ունենք երկու խնդիր՝ ծրագիր առավելագույն եւ ծրագիր նվազագույն: Նվազագույնը Սերժի կառավարությունը, որը մեր հիշողության մեջ կմնա զանազան ոլորտում ձախողումներով, կառավարությունում շարիկ գլորելով, նախարարական կաբինետներից ֆեյսբուքով աղջիկներ կապելու անհաջող փորձերով, պետք է արմատախիլ անել: Առավելագույն ծրագիրը սա է՝ ունենալ այնպիսի խորհրդարան, որ հնարավոր լինի կազմել Հայ ազգային կոնգրեսի կառավարություն, որի համար անհրաժեշտ է ուննեալ մեծամասնություն:»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ հանրահավաքին: Ըստ նրա՝ «2011-ի պաշտոնական տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենատերերը ապահովագրականն ընկերություններին վճարել են 13,5 մլրդ դրամ, իսկ ընկերությունները վնասի համար վճարել են 3 մլրդ, 10 մլրդ ավելի են վճարել այս խեղճուկրակ ժողովուրդը: ՀԱԿ-ը խոստանում է 30-50 %-ով նվազեցնել ԱՊՊԱ վճարները, ՀԱԿ կառավարությունը արմատախիլ է անելու օլիգարխիան, նրանք պետք է հանրությանը պատասխան տան իրենց ունեցած ամեն միլիոնների համար, ՀԱԿ-ը պիտի պարզի, թե այդ ինչ գումարով է Սաշիկի տղեն 10 հազար դոլարանոց ծաղիկ նվիրում իր ընկերուհուն»:
Նաեւ հայտարարեց. «ՀԱԿ կառավարությունը Հայաստանի փողոցները, նրբանցքները մաքրելու է սափրագլուխներից, քրեական պորճերից, վերադարձնելուէ այն Հայաստանի օրինապահ երիտասարդությանը:Այդ ամենը ձեր անունից իրականացնելու համար մեզ քվե է հարկավոր: Անցել ենք ազատազրկումների միջով, կարծում եմ իրավունք ունենք այդ տառապանքների, ազատազրկումների դիմաց ակնկալել 30 վայրկյան: Կոնգրեսը վաստակել է այդ 30 վայրկյան ստանալու իրավունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ