Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի ամփոփիչ հանրահավաքին Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ լիքը ցուցակներ են իրենց բերում խախտումների, կաշառքների. «Իմ ձեռքի տակ այս պահին կան ցուցակներ, որտեղ բոլորի հասցեները փոխված են, ունենք ցուցակներ՝ կաշառքներ ստացողի ու վերցնողի, իշխանական թեւից են ինֆորմացիա տվել, ՀՀԿ-ականներն էլ են զզվել արդեն Հանրապետականից: Գյուղերում ասել են՝ եթե 50 տոկոսից ավելի ձայն չբերեք՝ աշխատանքից ազատվելու ենք, գյուղացիներին էլ սրանից ուրախացած որոշել են ձայն չտան ՀՀԿ-ին, որ իրենց զզվելի, չընտրված գյուղապետերից ազատվեն»:
Հրանտ Բագրատյանը պատմեց իր տպավորությունները քարոզարշավից. «Մենք ճշտում էինք Սերժ Սարգսյանի ծրագրի կետերը կատարվա՞ծ են, թե՞ չէ, մարդ չգտանք հանրապետությունում, որոնց կյանքը այս հինգ տարվա մեջ լավացել էր: Մենաշնորհները ահավոր աստիճանի են, եթե վերանան Ֆլեշի Բարսեղի, Լֆիկի, Միկայի մենաշնորհները, ավտոմատ 110 հազար աշխատատեղ կստացվի: Մեր փորձերը ՀՀԿ-ին բերել վիճաբանության դաշտ՝ ձախողվեցին: Երեկ էլ մրթմրթում էին, թե ամսի 6-ից հետո կպատասխանեն, ինչի՞ եք ամսի վեցից հետո պատասխանում, հիմա պատասխանեք: Ես մայիսի վեցից հետո հույս ունեմ իրենց իշխանությունը չլինի: Երեկ վարչապետը սուտ ասեց արտագաղթի թվերի մասին: Մեր այցելությունների ընթացքում տեսանք մի շարք սասափելի երեւույթներ, տեսանք սրանց փիլիսոփաությունը` դուք պետք է աղքատ լինեք, որ 5-10 հազար դրամի համար իրանց ոտերը համբուրեք: Մի պահ հիշո՞ւմ եք, ասում էին՝ հետեւում Մոսկվան է, վերջ, էդ Մոսկվան էլ չկա, հետեւում Հայաստանն է»:
Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ պատերազմի ժամաակ շատ բան չեն հասցրել կատարել, բայց կառուցել են «վերջին հաշվով 20 գործարան, Գյումրիի գուլպա-նասկեղենի գործարան, Սպիտակի վերելակների գործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան, թող Սերժ սարգսյանը գնա ստուգի… չափ ու սահման կա, լսեք, հո հեշը չէ՞ մեղադրել՝ մազութ եք գողացել»:
Իսկ ՀՀԿ-ի ժամանակ, ըստ Բագրատյանի կառուցվել է շաքարի գործարան, որ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվի, իրականում այդ գործարանը չի գործելու. «Ռուսներն ասում են՝ դաստալի, հերիք է, վերջացնենք այս պատմությունը, այդ տեսակը պիտի ավարտվի: Չվախենաք, մայիսի վեցից դրանց վերջը գալիս է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ