Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի քարոզչությունը Աջափնյակում

Մայիս 03,2012 19:33

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի՛ համար և ո՛չ թե գովազդի: «Ես ունեմ պարզ սկզբունք. շատ գործ, քիչ աղմուկ: Եվ ընդհանրապես, մեր փոքր երկիրը վերջին հարյուրամյակում այնքան աղմուկ է լսել, որ կբավականացներ մի քանի մեծ տերությունների»,-ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ մեր երկիրը կարոտ է լուռ, այսինքն՝ կենտրոնացած, խորասուզված աշխատանքի:

«Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը:

Ուրեմն՝ աշխատե՛նք, որ փոխենք:

Աշխատենք, որ փխրուն զինադադարը փոխենք ամուր խաղաղության:

Աշխատենք, որ անմշակ հողերը փոխենք այգիների:

Աշխատենք, որ մեր ողջ գրավոր ժառանգությունը թվայնացված վերադառնա մեր տները, և մենք վերադառնանք դեպի մեզ:

Աշխատենք, որ արտագաղթը փոխենք տունդարձի:

Աշխատենք, որ փոխվենք: Այլապես արժանի չենք լինի ավելի լավ Հայաստանի:

Աշխատենք, որ մեր զավակների ուսերին չբարդենք մի նոր բեռ:

Աշխատենք, որ մեր աչքերով տեսնենք ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»,-Աջափնյակի բնակիչների հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀԿ նախագահը:

Նշելով, որ ընտրարշավը մոտենում է եզրագծին, Սերժ Սարգսյանն ասել է, թե ուրախ է մեր երկրի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել մեր քաղաքացիներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել թե՛ ընտրողներին, թե՛ ընտրվողներին այն խաղաղ ու հանգիստ պայմանների համար, որ այս ընթացքում տիրում էին մեր երկրում: «Մենք վաղուց ընտրության չենք գնացել առանց ավելորդ լարվածության: Գոհ եմ, որ մենք վերջապես հիմք ենք դնում ընտրարշավի և քաղաքական մրցակցության նոր ավանդույթների: Համոզված եմ, որ Հայաստանում մեծացող սերունդները դեռ քաղելու են դրանց պտուղները»,-ասել է Հանրապետականի նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մեր երկրում առկա խնդիրների լուծման գործում բոլորի ջանքերի համատեղումը: Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այո՛, հզոր և առաջատար քաղաքական ուժ է և կատարում է իր առաքելությունը, բայց ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող ապահովել այն բարձր նշաձողը, որ ինքներս սահմանել ենք միասին իբրև հասարակություն, և դա հասկանում են Հայաստանի քաղաքացիներն ու ողջ հայությունը:

ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հանրապետականը հետևողականորեն քայլեր է ձեռնարկելու յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելու համար:

 

 ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031