Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի» հանձնաժողովի անդամը հացադուլ է անում

Մայիս 03,2012 19:23

ԿԸՀ-ի մոտ այսօր հացադուլ հայտարարվեց: Նման ծայրահեղ քայլի դիմեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը:

«Հացադուլի գլխավոր նպատակը այն է, որ ի վերջո հասարակությանը ասել, որ այս տիպի ընտրություններով մենք պետություն որպես այդպիսին չեն կառուցելու, այլ կորցնելու ենք»,-այսօր «Ա1+»-ին ասաց հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը։

Առայժմ նա հացադուլ է հայտարարում 7 օրով՝ չբացառելով, որ այն կարող է անժամկետ դառնալ: Այս կերպ նա փորձում է ՀՀ-ում կանխել հետընտրական հնարավոր վտանգավոր զարգացումները:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել