Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արձագանքում է

Մայիս 03,2012 19:07

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի «Տանտերերը չեն ճանաչում իրենց տներում գրանցվածներին» հրապարակման մեջ նշվում է, որ Հայ ազգային կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանի և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների խոսքերով՝ թիվ 6 ընտրատարածքի ընտրացուցակներում առկա 252 մահացած անձանց անուններից հանվել է միայն 92-ը: Ըստ հրապարակման՝ բնակարանի սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ են ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել է ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել բազմաթիվ անհայտ անձանցից 82-ի տվյալները:

ՀՀ ոստիկանությունը հերքում է տարածված տեղեկատվությունը և պարզաբանում հետևյալը.

Համացանցային կայքում Աջափնյակի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի կողմից թիվ 6 ընտրատարածքի ընտրացուցակների վերաբերյալ հրապարակվել են 25 անձանց մահվան վերաբերյալ տվյալներ: Ոստիկանության պարզաբանումը հրապարակվել է www.police.am կայքում: Պարզաբանման համաձայն՝ հաստատվել է 14 անձանց մահվան վերաբերյալ տվյալները, 7-ը մահացած չեն, մեկի վերաբերյալ տեղեկություն հնարավոր չի եղել պարզել, 2-ը բնակարանի սեփականատերերի դիմումների համաձայն հանվել են հաշվառումից: Հարկ ենք համարում ընդգծել, որ Ավետ Պողոսյանը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` գրավոր դիմումով, անձնագրային և վիզաների վարչություն չի դիմել:

Թիվ 6 ընտրատարածքի ընտրողների ցուցակում առկա մահացած անձանց վերաբերյալ  տվյալներ դիմումով հայտնել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանը` ներկայացնելով 230 անձանց վերաբերյալ տեղեկություն ( ներկայացվել է 242 տվյալ, որից 12-ը՝ կրկնվող):

01.05.2012 թ. թիվ 25/01-24430 գրությամբ պատասխանվել է, որ 76 անձանց մահվան վերաբերյալ տվյալները հաստատվել են մինչ դիմում ներկայացնելը, 52 անձանց տվյալները` դիմում ներկայացնելուց հետո և վերջնական ցուցակները հրապարակելիս ցուցակում նշված 122 անձանց անհատական տվյալներն առկա չեն լինի ընտրողների ցուցակում, 88 քաղաքացիներ մահացած չեն և 14 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, համացանցային կայքում հրապարակված պարզաբանմամբ և դիմումատուին ուղարկված պատասխան գրությամբ բոլոր տվյալները նշվել են անհատական կարգով:

Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հաշվառումից կարող է հանվել (առանց իր համաձայնության) բնակարանի սեփականատիրոջ դիմումի համաձայն: Ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի ոչ թե նախընտրական շտաբներին կամ կազմակերպություններին, այլ լիազոր մարմին` անձնագրային ծառայություն: Բացի այդ, հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հրաչյա Վահանի Աղաբեկյանը 28.04.2012 թ. անձնագրային ծառայություն դիմել է ոչ թե անհայտ քաղաքացիներին գրանցումից հանելու պահանջով, այլ հայտնել, որ ընտրողների ցուցակների ուսումնասիրման ընթացքում ի հայտ են բերվել 82 անձինք, որոնք գրանցված չեն այն հասցեում, որը նշված է նրանց տվյալների դիմաց, և խնդրել է ընտրողների ցուցակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու գրանցում չունեցող անձանց դուրս բերել ընտրական ցուցակներից: Դիմումատուին տրվել է գրավոր պատասխան, համաձայն որի՝ անձինք (բացառությամբ 6 անձանց) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այն հասցեում, ինչ նշված է ցուցակում:

Հրապարակման համաձայն՝ ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն:

Նշվածը ապատեղեկատվություն է:  Բոլոր 6 անձինք հաշվառված են եղել դիմումին կից ներկայացված ցուցակի հասցեներում: Ընտրացուցակները հրապարակելուց հետո`

  1. Անուշ Արտաշեսի Առուստամյանը` քաղաքացիության դադարեցման հիմքով 03.04.2012 հանվել է Լևոնյան փ. 23Ա բնակարանի հաշվառումից,
  2. Արմեն Գնունու Մամիկոնյանը  28.03.2012թ. այլ հասցեում հաշվառվելու հիմքով հանվել է Շիրազի փ. 12 շ.,   14 բնակարանի հաշվառումից,
  3. Արմինե Արծրունու Մամիկոնյանը 28.03.2012թ. այլ հասցեում հաշվառվելու հիմքով հանվել է Շիրազի փ. 12 շ., 14 բնակարանի հաշվառումից,
  4. Աիդա Գրիգորի Դանիելյանի անհատական տվյալները մահվան կապակցությամբ 17.04.2012թ. հանվել են Մարգարյան 2 նրբ, 11շ.,  29 բնակարանի հաշվառումից,
  5. Վաչագան Համլետի Թադևոսյանը ազատազրկման դատապարտվելու հիմքով հանվել է Շիրազի փ, 40շ., 6 բնակարանի հաշվառումից,
  6. Կարեն Արթուրի Մայիլյանը 13.04.2012թ. այլ հասցեում հաշվառվելու հիմքով հանվել է 16 Թաղամաս 20շ., 95 բնակարանի հաշվառումից:

 

 

ՀՀ ոստիկանություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031