Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անձրեւը փչացրեց հանրության եւ ԲՀԿ-ի մերձեցումը

Մայիս 03,2012 18:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  թեեւ երկար էր պատրաստվել քարոզարշավային եզրափակիչ հանրահավաքին, սակայն անձրեւային եղանակը պատնեշ կանգնեց ԲՀԿ-ի եւ հանրության միջեւ: Քանի որ եղանակը ամպամած էր, իսկ մարդիկ էլ ժամը 16-ից արդեն իսկ հավաքվել էին Մատենադարանին հարող տարածքում, ԲՀԿ-ի հանրահավաքը կայացավ արագացված տեմպերով:

Շատ կարճ ելույթներ ունեցան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

«Նայում եմ տասնյակ հազարավոր մարդկանց եւ գնահատականը մեկն է: Այսկերպ եք դուք պատասխանում տարբեր կարգի, ժողովրդի ասած չինական ու կոոպերատիվ հարցումներին,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:- ԲՀԿ-ն ու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել են ձեր վստահելի գործընկերը: Եկեք մեկ անգամ քվեարկենք այնպես, որ եւս մեկ ստիպված չլինենք հիշել հայի հետին խելքի մասին: Ես մեկ անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք»:

Վարդան Օսկանյանը իր ելույթում կոչ արեց. «Եթե այս վիճակը, որ ստեղծվել է հանրապետական կուսակցության պատասխանատվությամբ, հանդուրժելի է ձեզ համար, ընտրեք ՀՀԿ-ին: Ես վստահ եմ, որ քվեարկելու եք փոփոխությունների օգտին, այն ուժին, որ միշտ ձեր կողքին է եղել»:

Ելույթների ընթացքում արդեն հորդառատ անձրեւ էր, ու քանի որ մարդիկ էլ սկսեցին հեռանալ, ԲՀԿ-ի սպասված հանրահավաքը այդքանով եզրափակվեց:

Ականատեսները պատմում են, որ ԲՀԿ-ական ղեկավարությունն այդ իրավիճակից շփոթության մեջ է ընկել եւ անհարմարությունից դուրս գալու համար հանրահավաքը հայտարարել է ավարտված: Հանուն արդարության արձանագրենք, որ հանրահավաքի ավարտված այս պահին էլ դեռեւս բավականին մեծ թվով մարդիկ կան այստեղ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031