Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյան. «Անհրաժեշտություն չկա, որ քաղաքացիներին միայն ծառայություններ մատուցող աշխատակիցները լինեն համազգեստ կրող ոստիկաններ»

Մայիս 03,2012 17:49

-Անցած տարի ոստիկանության համակարգում ներդրվեց հատուկ քաղաքացիական ծառայության համակարգը:

– Մեզ մոտ անցած տարի արդեն 500 հոգի կատարեցին անցում հատուկ քաղծառայություն` նման փորձ կա նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում: Դրա իմաստն այն է, որ անհրաժեշտություն չկա, որ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք ոստիկանական անմիջական գործառույթներ չեն իրականացնում, այլ քաղաքացիների հետ շփվում են փորձագիտական կամ ծառայությունների մատուցման մակարդակով, հանդես գան պետության անունից, լինելով համազգեստ կրող ոստիկաններ:

ՀՀ քաղծառայության խորհրդի հետ համատեղ մենք մշակեցինք մի ամբողջ ծրագիր, որի համաձայն, անցած տարի դա իրականացվեց, մասնավորապես, Ոստիկանության ֆինանսա-տնտեսական վարչության աշխատակիցների, նաև` անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների ճնշող մեծամասնության նկատմամբ:

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031