Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք, կվերականգնի հարգարժան Արամ Աբրահամյանի վստահությունը ոստիկանության ջանադրության ու անկեղծության հանդեպ

Մայիս 03,2012 17:47

«Առավոտ» օրաթերթի մայիսի 3-ի համարում Արամ Աբրահամյանը «Մարիի ձայնը» հոդվածում իր զարմանքն է արտահայտել «Մարի Գևորգյան Վրեժի» տվյալներով անձի` իր հասցեում հաշվառված լինելու կապակցությամբ:

Կարծում ենք` օրենքի չիմացությունն է հարգարժան խմբագրին մղել հապճեպ եզրակացությունների, ուստի ոստիկանությունը պարզաբանում է:

Մարի Վրեժի Գևորգյանը եղել է Զովունի 5 փողոցի 110 տան սեփականատերերից մեկը, որը 2002 թ. սեպտեմբերին Սպարտակ Ասոյանին է վաճառել բնակելի տունը, իսկ վերջինս 2007 թ. հուլիսին այն վաճառել է Արամ Աբրահամյանին:

Առուվաճառքի գործարքներից հետո նոր սեփականատերերը նախկին սեփականատերերին հաշվառումից չեն հանել, և Մարի Գևորգյանը հաշվառման այլ հասցե անձնագրային ծառայությանը սահմանված կարգով երբևէ չի տրամադրել:

Ընդ որում` Մարի Գևորգյանը Զովունի 5 փողոցի 110 տանը հաշվառված է 16.01.1995 թվականից:

Եթե նոր սեփականատերը` Արամ Աբրահամյանը, ժամանակին դիմեր անձնագրային ծառայություն` նախկին սեփականատիրոջը հաշվառումից հանելու համար, ապա հավաստիացնում ենք, որ խնդիրն արագորեն կլուծվեր, և Ա. Աբրահամյանն էլ, ընթերցողներն էլ զերծ կմնային թյուրիմացությունից:

Ինչևէ, այսօր էլ ուշ չէ. եթե արդեն իսկ իրազեկված Արամ Աբրահամյանը դիմի անձնագրային ծառայություն /նման դիմումի իրավունք ունի բացառապես սեփականատերը/, հարցը կստանա իր լուծումը, ինչը կբացառի հետագա թյուրիմացությունները և, հուսով ենք, կվերականգնի հարգարժան Արամ Աբրահամյանի վստահությունը ոստիկանության ջանադրության ու անկեղծության հանդեպ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031