Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյան. «Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք հոգատար և անաչառ ոստիկանի կերպար ունենալուն»

Մայիս 03,2012 17:09

-Գաղտնիք չէ, որ կաշառակերությունը կամ կոռուպցիան իրավապահ մարմիններում ոստիկանության նկատմամբ ժողովրդի առկա անվստահության, չէի վախենա ասել` ամենագլխավոր պատճառն է:

-Ոստիկանության համակարգի բարեփոխումների 11 ուղղություններից ամենակարևոր հարցերից է մեր հասարակության մեջ ոստիկանության նկատմամբ վստահության աստիճանի բարձրացումը: Այս ոլորտում դեռ լուրջ հաջողություններ, ցավոք, չկան, սակայն որոշակի քայլեր այս ուղղությամբ արդեն արվել են` մասնավորապես, police.am կայքի գործարկումը, ինչն ապահովեց քաղաքացիների հետ ուղղակի շփումը` կարծիքներ, ցանկություններ, հնարավոր դժգոհություն և, իհարկե, պատասխաններ: Հիմա արդեն ունենք նաև «Վստահության գիծ», որն ևս ապահովում է Ոստիկանության կապը մարդկանց հետ. ամեն շաբաթ որևէ թեմայի շուրջ լսում ենք մարդկանց` Ոստիկանության աշխատանքին վերաբերող կարծիքներ, ցանկությունները, ինչու չէ` նաև դժգոհություն: Նշված նորամուծությունները ստեղծվել են ի լրացումն բավականին մեծ ժողովրդականություն վայելող «02» հեռուստահաղորդաշարի:

Սակայն Ոստիկանության նկատմամբ մեր ժողովրդի վստահության բարձրացումը հիմնված պետք է լինի՝ առաջին հերթին` իրավապահների լավ աշխատանքի վրա. պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք հոգատար և անաչառ ոստիկանի կերպար ունենալուն, որի համար բացարձակ նշանակություն չունի իրավախախտի անձը:

Բարեփոխումների ուղղություններից մեկը նաև Ոստիկանության աշխատակիցների սոցիալական և իրավական պաշտպանվածության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումներն են: Իրավական պաշտպանվածության առումով 2010-2011 թթ. արդեն կատարվել են բավականին լուրջ օրենսդրական փոփոխություններ: Արդեն հստակեցվել են աշխատանքից ազատելու ժամկետները, նախատեսված է, թե որ դեպքերում կարող են աշխատանքից ազատել կարգազանցներին:

Անցած տարվա հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից առաջարկություն է եղել Հայաստանում ստեղծել ոստիկաններին քննող կարգապահական անկախ հանձնաժողով: Մինչ այդ, սակայն, ՀՀ Ոստիկանության բարեփոխումերի ծրագրով արդեն նախատեսված էր օրենսդրական փոփոխություններ անելու կետը՝ ես դա վերցրել էի Ոստիկանության Եվրոպական խարտիայից: Օրենքը արդեն ընդունվել է: Այն նախատեսում է առաջիկա երեք ամիսների ընթացքում ձևավորել հանձնաժողով, որը բաղկացած կլինի 50-50 հարաբերակցությամբ՝ անդամների 50 տոկոսը կլինեն բարձրաստիճան ոստիկաններ, իսկ մյուս կեսը` պետական այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա հնարավորություն է տալիս կոպիտ` կրկնվող խախտումների դեպքում ծառայողական քննություն իրականացնել հանձնաժողովում: Օրենքը ընդունվեց ԱԺ-ի կողմից, և, ինչպես արդեն ասացի, հանձնաժողովի ձևավորումը նախատեսվում է արդեն առաջիկա 3 ամսիների ընթացքում:

Նշեմ, որ կարգազանց ոստիկանը կունենա հնարավորություն բացատրություն տալու հանձնաժողովի անդամներին, և, իհարկ՛ե, իր բողոքը ներկայացնելու հնարավորություն կունենան այս կամ այն ոստիկանի աշխատանքից դժգոհ քաղաքացիները:

Նման հրապարակայնությունը, ի՛նչ խոսք, բնակչության վստահությունը Ոստիկանության նկատմամբ բարձրացնելու լավ հնարավորություն է ընձեռում:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, կազմակերպված հանցավորությանը, ներառյալ փողերի լվացմումը, թրաֆիքինգը, կիբեռ-հանցագործությունները, ապա պետք է նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը այս հարցերի վերաբերյալ լիովին համապատասխանեցվել է միջազգային նորմերին:

Որոշակիորեն բարձրացվել են նաև ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն մեր պետբյուջեի հնարավորությունները` հասկանալի է բոլորի համար, ավաղ, սամանափակ են: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր ընտրել են ոստիկանի մասնագիտությունը, առավելագույննս պետք է հարմարվեն ներկա պայմաններին: Պատահական չէ, որ վերը նշված Ոստիկանության եվրոպական խարտիան ասում է, որ անկախ իր իրավական և սոցիալական պաշտպանվածության աստիճանից, ոստիկանը պետք է անշեղորեն կատարի իր գործառույթները:

Մենք հույս ունենք, որ գալիք տարի ևս կկարողանանք որոշակիորեն բարձրացնել Ոստիկանության աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության աստիճանը:

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031