Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյան. «Տեսախցիկների տեղադրումն առաջին հերթին բխում է մեր օրինապաշտ քաղաքացու անվտանգության շահերից»

Մայիս 03,2012 16:55

– Տեսախցիկների տեղադրումը ավտոճանապարհների վրա և քաղաքի այլ վայրերում հասարակության մեջ ունեցավ, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ ընդունելություն…

-Գիտե°ք, նման նոր սարքավորումների տեղադրումը անխուսափելի էր, քանի որ մենք ուզում ենք ունենալ անվտանգ հասարակություն և պետություն: Սա առաջին հերթին բխում է մեր հասարակության, քաղաքացու անվտանգության շահերից: Այն ոք` օրինապաշտ քաղաքացին, ով չունի որևէ հետին մտադրություն, վախենալու բան չունի, և քաղակակիրթ աշխարհը գնում է հենց այս ճանապարհով: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ պետություն և հասարակություն, ապա այս նորամուծությունը դրա լավագույն երաշխիքնեից է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե զոհերի, և թե ճանապարհային պատահարների թիվը զգալիորեն նվազել է տեսախցիկների տեղադրումից հետո: Այսպես, նախորդ տարվա հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածի հետ համեմատած, մահվան դեպքերը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվել են դրանց 14 տոկոսում, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշը կազմել է 10 տոկոս` դեռ չհաշված էլ 3 դեպքերը, որ տեղի են ունեցել հունվար ամսին` մինչև սարքերի տեղադրումը:

Ի դեպ, այս սարքերի միջոցով արդեն արձանագրվել է երթևեկության մոտ 25 հազար խախտում:

Այժմ մարդաշատ վայրերում նույնպես կտեղադրվեն տեսախցիկներ, և դա է՛լ ավելի կոգնի ինչպես բացահայտել, այնպես էլ կանխել հանցագործությունները հասարակական վայրերում:

Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ավելացնել արագաչափ սարքավորումների քանակը 50-ով, և արդեն մինչև մայիս կունենանք մոտ 25 տեղադրված նոր սարք:

Այս տարի Երևանում 40-ով կավելացվի նաև խաչմերուկների քանակը: Նորից ու նորից պետք է ընդգծեմ, որ այս համակարգի ընդունումը նպաստում է, որ մարդիկ ավելի զգոն լինեն, խախտումներ չկատարեն: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված մարդկանց դժգոհությանն առ այն, որ նրանք չեն ցանկանում, որ իրենց մասնավոր կյանքը լինի հանրային ուշադրության կենտրոնում, ապա ինչպես արդեն ասացի, աշխարհը զարգանում է, և ետ չմնալու համար, մենք պետք է կիրառենք զարգացված երկրների փորձը:

Նաև հատուկ պետք է նշեմ, որ այսօր կան այնպիսի` նոր տեսակի հանցագործություններ, որոնք պարզապես հնարավոր չէ բացահայտել առանց վերը նշված ժամանակակից սարքավորումների:

 

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031