Aravot.am-ը «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանից հետաքրքրվեց՝ ո՞ր կուսակցությունների նախընտրական ծրագիրն է ամենապոպուլիստականը և որինը ամենառեալիստականը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենապոպուլիստական ծրագրերը կառավարող Հանրապետական կուսակցությանն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ամենառեալիստականը ՀՅԴ-ի և «Ժառանգության» ծրագրերն են»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հենց ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են առաջատարը: Պարոն Պողոսյանը պատասխանեց. «Հստակ թվերով խոսելուց հետո պիտի պատասխան տաս, իսկ ոչ հստակ թվերով խոսելու մեջ անվերահսկելի իշխանության էլեմենտներ կան»:
Մեր այն հարցին՝ ո՞րն է նշված իրավիճակի պատճառը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Մենք դեռ չենք տիրապետում արևմտյան արժեքներին և քաղաքականությանը: Նաև կան ճնշումներ թե քարոզչական, թե տնտեսական առումով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ